Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 14.01.2014

Հունվարի 13-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում նա հանդես եկավ հաշվետվությամբ՝ ամփոփելով նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները և նախանշելով առաջիկա անելիքները:

Աշխատանքային խորհրդակցություն 09.01.2014

Հունվարի 9-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Ամփոփելով նախորդ տարին՝ Ա. Նալբանդյանը նշեց, որ 2013թ.-ը բուռն աշխատանքային տարի է եղել, լուրջ քաղաքական գործընթացներ են իրականացվել, լուծում են ստացել բազմաթիվ խնդիրներ: Այսուամենայնիվ, ըստ նրա, շարունակում է մտահոգիչ մնալ արտագաղթը և գործազրկությունը: Մարզի ղեկավարի վստահեցմամբ, այս տարվա ծրագրերի մեծ մասն ուղղված են լինելու այդ կարևորագույն խնդիրների լուծմանը:

Մարզխորհրդի նիստում 27.12.2013

Դեկտեմբերի 27-ին Վանաձորի «Լոռի» ժամանցի կենտրոնում անցկացվեց այս տարվա վերջին մարզխորհրդի նիստը: Օրակարգում մեկ հարց էր՝ «Մարզում 2013 թ. կատարված աշխատանքների մասին»:

Վանաձորը ճանաչվել է 2013 թ. լավագույն քաղաքային մարզական համայնք

Վանաձորը ճանաչվել է 2013 թ. լավագույն քաղաքային մարզական համայնք 25.12.2013

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ «Լավագույն քաղաքային մարզական համայնք», «Լավագույն գյուղական մարզական համայնք», «Լավագույն մարզական բակ», ինչպես նաև «ՀՀ մարզերում և ԼՂՀ –ում հանրապետական մարզական փառատոն» միջոցառումների ամփոփիչ հավաքը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն 24.12.2013

Դեկտեմբերի 27-ին, ժամը 11.00-ին «Լոռի» մշակույթի կենտրոնում տեղի կունենա Լոռու մարզի խորհրդի նիստ: Օրակարգում. Մարզում 2013 թվականին կատարված աշխատանքների մասին: (զեկ.` ՀՀ Լոռու մարզպետ Ա. Նալբանդյան)

Աշխատանքային խորհրդակցություն 23.12.2013

Դեկտեմբերի 23-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց այս տարվա վերջին աշխատանքային խորհրդակցությունը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00