Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաշվետվությունը

15.02.2017

Արդեն երրորդ տարին է՝ Լոռու մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի ստորաբաժանումները հադես են գալիս տարեկան հաշվետվություններով: Լոռու մարզպետարանի աշխատակազմի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաշվետվությամբ էլ ամփոփվեցին մարզպետարանի ստորաբաժանումների 2016թ. աշխատանքային տարեկան հաշվետվությունները: Բաժնի հաշվետվությունը ներկայացվեց «Ֆորտունա» հեռուստաընկերության ստեղծագործական կազմի հետ համատեղ  պատրաստված

ֆիլմի տեսքով:

Հաշվետվությունը լսում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը, խորհրդականներ Լևոն Ասլանյանը և Աշոտ Մանուկյանը: Ներկա  էին լրատվամիջոցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

            Լրատվություն

Լոռու մարզում գործում են 6 հեռուստաընկերություն, 1 ռադիոխմբագրություն/, տեղական լրատվական երեք կայք /Loriinfo.com, lorinews.info, armweeklynews.am/, 7 տպագիր պարբերական: Բացի տեղական լրատվամիջոցներից, մարզում լրագրական գործունեություն է ծավալում նաև հանրապետական զանգվածային լրատվամիջոցների 8 թղթակից:

Տպագիր լրատվամիջոցներ ունեն Վանաձորը (1 օրաթերթ, 1 շաբաթաթերթ, 4 պարբերաթերթ և 2 ամսագիր), Ալավերդին՝ 1 շաբաթաթերթ, Սպիտակը՝ 2 ամսաթերթ և Մարգահովիտ գյուղը՝ 1 պարբերաթերթ:

Հեռահաղորդակցություն

2016 թ. հոկտեմբերից մարզի տարածքում մեկնարկեց հեռուստահաղորդակցության թվային համակարգը՝ հանրապետական և օտարերկրյա թվով 9 հետևյալ հեռուստաընկերությունների հաղորդումներով.

«Հ1» հանրային, «Հ2»,«Արմենիա»,«Շողակաթ», «Շանթ» «Կենտրոն» «Երկիր մեդիա»,

«PTP Планета» և «Ֆորտունա» հեռուստաընկերություններ:

            Թվային հեռարձակման շնորհիվ մեկընդմիշտ լուծվեց հատկապես գյուղական համայնքներում հեռուստահաղորդումների որակի ապահովման երբեմնի խնդիրը:

Բացի վերոնշյալներից, Վանաձորում գործում են հեռուստահաղորդումների մասնավոր 3 մալուխային ծառայություններ,     որոնք առավել մեծ թվով ծրագրեր դիտելու հնարավորություն են ընձեռում:

Հեռուստաընկերություն ունի 4 համայնք՝ Վանաձորը՝ 4, մեկական հեռուստաընկերություն՝ Ալավերդի և Սպիտակ քաղաքները:

Տեղական ռադիոցանց ունի Վանաձոր քաղաքը:

Մարզային և հանրապետական զանգվածային լրատվամիջոցներով մշտապես լուսաբանվել են մարզպետարանի աշխատակազմի գործունեությանը վերաբերող իրադարձությունները, մարզխորհրդի նիստերը, հանրային հնչեղության բանակցությունները, խորհրդակցությունները: Իսկ այնպիսի հարցերի մասին, որոնք իրենց բնույթով ռազմավարական, սոցիալ-տնտեսական կարևոր նշանակություն են ունեցել, մարզպետի, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների և գլխավոր մասնագետների հետ կազմակերպվել են հեռուստահարցազրույցներ, «Կլոր սեղան»-ներ, ասուլիսներ և այլն:

2016թ.-ի ընթացքում տեղական հեռուստահաղորդումներով և  մարզային թերթում բավարար չափով լուսաբանվել են մարզպետարանի աշխատակազմի գործունեությունը, բոլոր մեծ թե փոքր իրադարձային միջոցառումները, իսկ մարզխորհրդի  նիստերը  բաժնի կողմից ընդարձակ լրատվությամբ լուսաբանվել  են «Լոռու մարզ» թերթում և մարզպետարանի պաշտոնական կայքէջում:

Մարզի բոլոր ԶԼՄ-ներին տրամադրվել է անհրաժեշտ տեղեկատվություն Լոռու մարզպետարանի և նրա կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության, ծրագրերի, կազմակերպվող միջոցառումների մասին: Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների մարզային աշխատանքային այցելությունների ժամանակ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրամադրվել են մամլո հաղորդագրություններ, սահմանված կարգով կատարվել լրագրողների հավատարմագրում:

Հաշվետու տարվա ընթացքում օպերատիվորեն սպասարկվել է նաև Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքէջի «Մամլո հաղորդագրություն» բաժինը, ուր զետեղվել են հաղորդագրություններ մարզին առնչվող հանրային կարևորության իրադարձությունների, դեպքերի մասին:

Բաժինը հետևողական է եղել հանրապետական և տեղական լրատվամիջոցներում Լոռու մարզին վերաբերող հարյուրից ավելի կարևորագույն հրապարակումների նկատմամբ: Քննադատական բնույթի հրապարակումների կրկնօրինակները տրամադրվել են մարզպետին, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պետերին համապատասխան հետևություն անելու, հարկ եղած դեպքում արձագանքելու համար:

Լոռու մարզպետարանի գործունեության հանրային իրազեկման գլխավոր տեղեկատվական բազան շարունակում է մնալ տարածքային կառավարման միասնական համակարգում գործող մարզպետարանի www.http/lori.mtad.am պաշտոնական կայքը, որի «Տեղեկատվական հարթակ» բաժնի «Նորություններ» էջի սպասարկումը համարվում է բաժնի կարևորագույն գործառույթներից մեկը: Այստեղ զետեղվում է Լոռու մարզպետի և մարզպետարանի աշխատակազմի գործունեությունը լուսաբանող տեսանյութերով մշտապես թարմացվող ամենօրյա տեղեկատվություն: Այդ էջում են  լուսաբանվել նաև ՀՀ պաշտոնատար անձանց, արտերկրի պատվիրակությունների այցելությունները, մարզային հիշարժան դեպքերն ու իրադարձությունները:

Բաժնի տեղեկատվական գործառույթները 2016թ.-ին հարստացան մի քանի կարևոր նորամուծություններով.

ŸԳործարկվեց «Լոռու մարզպետարան» ֆեյսբուքյան էջը, որի բաժանորդների թիվը ներկա պահին հասնում է 3500-ի և գնալով ավելանում է, իսկ ՀՀ կառավարության հանձնարարությամբ ստեղծվեց  յութուբյան էջ,  ուր օպերատիվ կարգով տեղ են գտնում մարզպետարանի գործունեությանն առնչվող տեսանյութեր:

ŸՆախորդ տարիներին մարզային հեռուստաընկերություններով հեռարձակվող «Մարզպետարանի ժամ» ամենշաբաթյա հաղորդաշարը փոխարինվեց մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերությամբ թողարկվող «Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ներկայացնում է» ամենօրյա, առավել օպերատիվ հավելվածով:

ŸԲաժինը ստանձնեց «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շրջանակներում զանգվածային լրատվամիջոցներից, հասարակական կազմակերպություններից ու քաղաքացիներից մարզպետարանին ուղղված հարցումներին ժամանակին և պատշաճ պատասխանելու կանոնակարգման պարտականությունը: 2016թ.  ստացվել է մարզպետին և կառուցվածքային ստորաբաժանումներին ուղղված 28 գրավոր և շուրջ 70 բանավոր հարցում, որոնց տրվել է հիմնավոր պատասխան՝ օրենքով սահմանված ժամկետների մեջ:

          ŸԲաժնի նախաձեռնությամբ «Ֆորտունա» մարզային հեռուստաընկերությամբ  մեկնարկեց մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների լուսաբանումը/թողարկվել է 9 հաղորդում/:

Աշխատանք Հասարակական կազմակերպությունների հետ

Մարզում գրանցում ունեն 50-ից ավելի հասարակական կազմակերպություններ, որոնցից ակտիվորեն գործում են շուրջ 30-ը: Դրանցից շատերը ակտիվ համագործակցում են մարզպետարանի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի, մյուս ստորաբաժանումների հետ:

Մարզպետարանի հետ առավել ակտիվ փոխհամագործակցում են «Առավոտ», «Խաչվող ուղիներ», հունական «Էլպիդա», «Օրհուս» բնապահպանական,  «Օրրան», «Հայկական Կարիտաս», կազմակերպությունները, «Հայկական Կարմիր Խաչի Լոռու մարզային կազմակերպությունը», «Թռիչք»,  «Համալսարանական կրթությամբ կանայք», «Լիարժեք կյանք», «Զանգակ», «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ», «Մանկական կենտրոն» և այլ ՀԿ-ներ:

          ՀԿ ներկայացուցիչները մշտապես հրավիրվում են մարզպետարանում տեղի ունեցող կամ մարզպետարանի կողմից կազմակերպվող միջոցառումներին, բաժինը մշտապես օգնել ու համագործակցել է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» և իրավական հարցերի գծով ՀԿ-ներին՝ մարզում նրանց կողմից կազմակերպվող միջոցառումների ժամանակ:

Ազգային փոքրամասնությունները բաժնի գործառույթներում

Լոռու մարզի ներկայիս տարածքը խորհրդային տարիներին ազգային փոքրամասնություններով ամենաբնակեցվածներից էր: Սակայն վերջին մեկուկես-երկու տասնամյակներում տարածաշրջանում սկիզբ առած էթնիկական տեղաշարժերի հետևանքով արտագաղթեցին նաև մեծ թվով այլազգի բնակիչներ:

2016թ. հունվարի տվյալներով Լոռու մարզում բնակվում է  3107 ռուս, 875 հույն, 653 եզդի, 27 քուրդ, 8 ասորի, 349 այլ ազգերի ներկայացուցիչներ: Հայ ազգաբնակչության հետ նրանք ապրում են իրավահավասարության պայմաններում և բոլոր պայմաններն ունեն ազգային մշակույթի ու կրթության պահպանման համար: Դրանց են նպատակաուղղված ազգային հասարակական ու մշակութային կազմակերպությունները:

Մարզպետարանը մարզում բնակվող ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրներին իրազեկվում, հարկ եղած դեպքում համակողմանի աջակցություն է ցուցաբերում նրանց հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ: Մարզում գործում է այդպիսի 5 կազմակերպություն՝ հունական սփյուռքի ազգապահպանական «Էլպիդա», «Պոնտոս» և «Ակմի», ռուսազգի փոքրամասնության սոցիալական, մշակութային, կրթական հիմնախնդիրներով զբաղվող «Օբշչեստվո Ռոսիի», ազգային մշակույթի և ազգամիջյան կապերի զարգացման հարցերով զբաղվող «Ուկրաինա»: Նրանց ներկայացուցիչները մշտապես հրավիրվում են մարզխորհրդի նիստերին, պետական, ազգային տոների հանդիսություններին, համահամայնքային և մարզային միջոցառումներին: Տոնահանդեսներում կատարումներով հանդես է գալիս ուկրաինացիների երգչախումբը:

2016թ. նույնպես մարզի զանգվածային լրատվամիջոցները բազմիցս լուսաբանել են  ազգային փոքրամասնությունների առօրյան:

Վերոնշյալ հասարակական կազմակերպությունները միջոցառումների, էքսկուրսիաների կազմակերպման ժամանակ, որպես կանոն հովանավորվում են Լոռու մարզպետի կողմից:

Նկատենք, որ ազգային փոքրամասնությունների ՀԿ-ները, դրանց ներկայացուցիչները չեզոք դիրքորոշում են որդեգրել հատկապես քաղաքական ոլորտում, գրեթե չեն մասնակցում քաղաքական տարբեր հոսանքների կողմից երբևէ կազմակերպվող միջոցառումներին, մանավանդ՝ բողոքի ակցիաներին:

 Ազգային փոքրամասնությունների կողմից իշխանությունների նկատմամբ էական դժգոհություն չի եղել, մյուս ազգությունների ներկայացուցիչների հետ հարաբերություններում տիրում է փոխադարձ հարգանքի և վստահության  մթնոլորտ:

         Աշխատանք կրոնական կազմակերպությունների հետ

2016թ. մարզում գործունեություն են ծավալել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գուգարաց թեմը, Հայ կաթողիկե եկեղեցու Տաշիրի թեմը, Հայ Ավետարանական եկեղեցու Լոռու թեմը, Վանաձորի Ավետարանական հավատքի, մորմոնների(Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբեր), Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցիները, Եհովայի վկաների հետևորդները:

Մարզպետարանի առնչությունները՝ գործող կրոնական կազմա­կերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, եղել են պաշտոնեական գործառույթներից բխող հանգամանքներով:

Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ հանդիպումներում քննարկվել են.

Ÿ Թեմին պատկանող «Ծիծեռնակ» ճամբարում արցախցի և սիրիահայ երեխաների ամառային հանգստի կազմակերպման

Ÿ«Ձեռք մեկնիր եղբորդ» կարգախոսով բարեգործական ծրագրի գործունեության

ŸՄարզպետարանի նախաձեռնած «Լոռին-Արցախին» ակցիայի շրջանակներում ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցներին ֆինանսական միջոցներով, սննդով, հագուստով, բուժական և այլ անհրաժեշտ պարագաներով օգնությունների հավաքագրման-առաքման գործընթացի համատեղ անցկացման ակցիայի իրականացման և այլ հարցեր:

Տարվա ընթացքում Լոռու մարզի զանգվածային լրատվամիջոցները՝ անդրադարձել  են ազգային փոքրամասնությունների առօրյայի ու խնդիրների լուսաբանմանը, կրոնական կազմակերպությունների գործունեությանը:

Կրոնական կազմակերպությունների առաջնորդները, ներկայացուցիչները որևէ դժգոհություն չունեն մարզպետարանի, տեղական  ինքնակառավարման  մարմինների

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 10:03:05