Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը

15.02.2017

Փետրվարի 14-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը,որը վարում էր Լոռու մարզպետ Արթւոր Նալբանդյանը: Հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վալերի Ջաղինյանը տեղեկատվություն ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում 2016թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին:Նրա տեղեկացմամբ, Լոռու մարզում հաշմանդամություն ունեն 19.382-ը մարդ (նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 18.833), որից առաջին խումբ` 811, երկրորդ խումբ` 7.869, երրորդ խումբ` 9.932, մանկուց հաշմանդա­մություն ունեն 770 երեխա): Հաշմանդամություն ունեցող անձանց համակողմանի աջակցությունը շարու­նա­կում է մնալ մարզպետարանի առաջնահերթ գործառույթներից մեկը: Մարզպետա­րանը սերտ համագործակցային աշխատանք է իրականացնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ գործընթացում ներգրավելով մարզի ակտիվ կառույցներին:

Մարզի համայնքապետարաններում կառուց­վել է ավելի քան 30 թեքա­­հարթակ, շուրջ 40-ում մատչե­լիության ապահովման խնդիր կա, իսկ մյուսները մատչելի են շինարարա­կան տեսակետից անվասայլակ օգտա­գործող մարդկանց համար: Մարզի 163 կրթական հաստատություն­ներից 103-ում առկա է թեքահարթակ, շինա­րա­րական տեսակետից մատչելի են 26-ը, իսկ 34 դպրոցում դեռևս թեքահարթակ չկա: Մարզի 31 առողջա­պահա­կան ընկերու­թյուններից 28-ում առկա են թեքահարթակ­ներ, շինա­րարական տեսա­կետից մատչելի են 3-ը: Նույն ընկերու­թյունների կազմում գործող շուրջ 90 բուժակ-մանկաբարձական կետե­րից 12-ում կառուցված են թեքահարթակ­ներ, իսկ մնացածը կարելի է մատչելի համարել, քանի որ տեղակայված են հիմնականում միահարկ շինություններում:

Մարզպետարանը սերտորեն համագործակցում է մարզում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ, նրանցից մեծ մասն ընդգրկված են մարզպետարանում գործող← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:28