Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետարանում էին դարպասցի դպրոցականները

17.02.2017

Այսօր Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ Դարպասի միջնակարգ դպրոցի 8-12-րդ դասարանների 16 աշակերտներ տնօրենի և ուսուցչի ուղեկցությամբ այցելեցին Լոռու մարզպետարան՝ վերջինիս կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությանը ծանոթանալու նպատակով:

Նրանք եղան Կրթության, մշակույթի և սպորտի, Առողջապահության և սոցիալական ապահովության, Գյուղատնտեսության և բնապահպանության, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություններում, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժիններում, Լոռու մարզպետի աշխատասենյակում՝ ծանոթանալով նրանց գործառույթներին և համապատասխան ոլորտներում իրականացվող ծրագրերին: Այնուհետև դահլիճում նրանք կիսվեցին իրենց տպավորություններով, հարցեր ուղղեցին աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանին, ստորաբաժանումների ղեկավարներին՝ իրենց հուզող տարաբնույթ խնդիրների վերաբերյալ, որոնք հիմնականում առնչվում էին կրթության ոլորտին, իրենց համայնքի խնդիրներին: Աշակերտները նշեցին, որ երբևէ չէին եղել մարզպետարանում և այժմ բավականին տպավորված են՝ ցանկություն հայտնելով կրկին այցելել: Աշխատակազմի ղեկավարը երեխաներին ողջունեց մարզպետի անունից, համառոտ ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի գործունեությունը, իսկ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը փոխանցեց մարզպետ Ա. Նալբանդյանի պատրաստակամությունը՝ հովանավորելու երեխաների էքսկուրսիան դեպի մարզի տեսարժան, պատմամշակութային վայրեր: Աշակերտներն իրենց հերթին սիմվոլիկ հուշանվեր փոխանցեցին մարզի ղեկավարին:

Մարզի դպրոցականների նամանատիպ ճանաչողական այցերը մարզպետարան պարբերական բնույթ են կրելու՝ հնարավորություն ընձեռելով նրանց ծանոթանալու մարզի գլխավոր կառույցի գործունեությանը և կողմնորոշվելու ապագա մասնագիտության ընտրության հարցում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53