Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Ծնողներին խոստանում եմ` մանկապարտեզը սեղմ ժամկետում գործելու է». Լոռու մարզպետ
17.10.2025
110 երեխա 15 ամիս սպասում է Ալավերդու թիվ 6 մանկապարտեզի բացմանը։
Հիմնանորոգումն արվել է թերություններով, աշխատանքը չի ընդունվել։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը շինարարական կազմակերպությանը մինչև նոյեմբերի 1-ը ժամկետ է տվել թերությունները վերացնելու համար՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում ընկերությունը հայտնվելու է սև ցուցակում։
«Ծնողներին խոստանում եմ` մանկապարտեզը սեղմ ժամկետում գործելու է»,- նշել է մարզի ղեկավարը։



