Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Ալավերդիում մեկնարկում են զարգացման խոշոր ծրագրեր». Լոռու մարզպետ
16.10.2025
Մոտ 5.7 մլրդ դրամ կամ շուրջ 15 մլն դոլար է կազմում Ալավերդի համայնքի 2025թ. հաստատված (1 մլրդ 977 մլն դրամ, աշխատանքներն ընթացքի մեջ են) և 2026-ին ծրագրվող (մոտ 3.7 մլրդ դրամ) սուբվենցիոն ծրագրերի փաթեթը։
Այս հաշվարկում ներառված չեն կառավարության ուղիղ ֆինանսավորմամբ իրականացվող և սպասվող մասշտաբային ծրագրերը։
Հրավիրված խորհրդակցությանը Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի հետ մանրամասն վերլուծել են ծրագրերը, համայնքի բյուջեն։



