Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Ինչպես խոստացել էինք, Ալավերդիում մեկնարկել է ճանապարհաշինական կարևոր ծրագիր». Լոռու մարզպետ
21.10.2025
Հիմնանորոգվում են 6 թաղամաս կապող Երիտասարդական, Զորավար Անդրանիկ, Սպանդարյան, Խուդյակով փողոցները։ Երկարությունը` 2.6 կմ, ծրագրի արժեքը` 600 մլն դրամ (կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ)։
Իրականացվում է`
· ջրահեռացման համակարգի անցկացում,
· հենապատերի վերականգնում,
· ասֆալտապատում,
· մայթերի սալարկում,
· լուսավորության համակարգի անցկացում,
· կոմունիկացիաների փոխարինում:



