Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանրային լսումներ համայնքներում

13.04.2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մարզային այցելությունների ընթացքում համայնքների բնակիչները հարցեր էին բարձրացնում, որոնք ընդգրկված չէին իրենց համայնքների զարգացման ծրագրերում, ոմանք անգամ տեղյակ չէին, որ նմանատիպ ծրագիր է մշակվում, ուստի անհրաժեշտություն էր առաջացել ծրագրերը վերանայելու և հանրային լսումներ կազմակերպելու դրանք լրամշակելու համար:
ՀՀ վարչապետի՝ համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի վերանայման և համայնքներում այս նպատակով հանրային լսումների կազմակերպման վերաբերյալ հանձնարարականի կատարումը չուշացավ:
Լոռու մարզպետ Արթուր Նալաբանդյանի հանձնարարությամբ այսօրվանից սկսած ծրագրերի քննարկման նպատակով մարզի մի շարք համայնքներում անց են կացվում հանրային լսումներ, որոնց մասնակից են դառնում նաև փոխմարզպետները: Նպատակը ռեալ իրատեսական ծրագրեր ունենալն է, որով համայնքը կկարողանա առաջնորդվել առաջիկա 5 տարիներին:
Ապրիլի 12-ին Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը եղավ Թումանյանի տարածաշրջանի Ճոճկան, Շնող, Ախթալա, Օձուն, փոխմարզպետ Հովհաննես Թադևոսյանը՝ Սպիտակի տարածաշրջանի Ջրաշեն համայնքներում՝ մասնակցելով զարգացման 5-ամյա ծրագրերի հանրային լսումներին, որոնց մասնակցում էին նաև ավագանու անդամներ, համայնքների ակտիվ բնակիչները:Քննարկումների ընթացքում շեշտը դրվեց համայքների համար կարևորություն ունեցող հարցերը լուրջ հիմնավորումների պայմանով զարգացման ծրագրերում անպայման ներառելու խնդրին: Հատկապես կարևորվեց սոցիալական հիմնախնդիրների լուծմանն ուղված արտադրական կարողությունների, գյուղատնտեսական կոոպերատիվների կազմակերպման հնարավորությունների օգտագործումը:

Փոխմարզպետների մասնակցությամբ առաջիկա օրերին հանրային քննարկումներ տեղի կունենան նաև մարզի մյուս համայնքներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23