Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գարնանացանը պետական հոգածության ներքո

11.04.2017

2017 թվականին ևս պետության կողմից կշարունակվի մատչելի գներով հանքային պարարտանյութերի, դիզելային վառելանյութի, տարատեսակ սերմացուների տրամադրումը ֆերմերային տնտեսություններին: Կոնկրետ Լոռու մարզի գյուղատնտեսներին, համաձայն վաղօրոք ներկայացված հայտերի, կտրամադրվի շուրջ 2700 տոննա ազոտական, ֆոսֆորական ու կալիումիական պարարտանյութ, 1.000.000 լիտր դիզելային վառելանյութ, 265 տոննա հացահատիկի և կերաբույսերի սերմացու: Թեև անբարենպաստ եղանակները որոշ չափով խոչընդոտեցին գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին, այնուհանդերձ Լոռու մարզի Թումանյանի, Ստեփանավանի և մասամբ Սպիտակի  տարածաշրջանի գյուղերում սկսվել  են գարնանացանի աշխատանքները:

Այսօր նաև մարզի երկրագործները ստացան ազոտական պարարտանյութի հերթական խմբաքանակը: Երկաթուղային կայարանի բեռնաթափման հրապարակում պարարտանյութի բաշխման գործընթացին հետևում էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանն ու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը: Պարարտանյութի բեռնաթափումն ու առաքումը համայնքներ ընթանում էր կազմակերպված, առանց խոչընդոտների:

Մարզպետի տեղակալը նշեց, որ գարնանացանի աշխատանքները կընթանան առանց խոչընդոտների, պարարտանյութի, դիզվառելիքի ու սերմացուի հայտ ներկայացրած բոլոր ֆերմերները կստանան իրենց հասանելիքը: Այսօրվա դրությամբ ցանք է կատարվել 2000 հեկտարի վրա: Հովհ. Թադևոսյանը նաև նշեց, որ կառավարությունը բավարարել է նաև ցրտաշունչ ձմռան հետևանքով ցրտահարված 1000 հեկտար աշնանացանի դաշտերում գարնան վերացանք կատարելու համար մատչելի գներով սերմացու տրամադրելու մարզի ղեկավարության խնդրանքը:

Ընդհանուր առմամբ մարզի ֆերմերներն արդեն ստացել են ավելի քան 1000 տոննա ազոտական պարարտանյութ: Գործընթացը շարունակական է, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Լոռու երկրագործներին կտրամադրվի նաև աշանանացանի համար նախատեսված պարարտանյութի հայտավորված քանակությունը:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36