Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՐԱՎԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ՃՅՈՒՂԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ (ԱՃԹՆ/EITI) ՆԵՐԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՄԱՆ

12.04.2017

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Հայաստանի Հանրապետությունում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ներդրման վերաբերյալ հանդիպում-քննարկումներին, որոնք տեղի կունենան ս.թ. ապրիլի 14-ին ժամը՝ 12:00-ին Լոռու մարզպետարանի հանդիպման սենյակում և ս.թ. ապրիլի 21-ին, ժամը՝ 11:00-ին, Կապանի քաղաքապետարանի հանդիպման սենյակում :

2017 թվականի մարտի 9-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կայացած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհրդի նիստի ժամանակ  Հայաստանի Հանրապետությանը շնորհվեց ԱՃԹՆ-ի թեկնածու երկրի կարգավիճակ: Հանդիպմանը Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի ՀՀ կառավարությունը, արդյունահանող կազմակերպությունները և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող անդամները մարզի բնակչության, հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, հանքարդյունաբերող կազմակերպությունների ներկայացուցիչներին կներկայացնեն ԱՃԹՆ-ի էությունը և Հայաստանում ԱՃԹՆ-ի ներդրման գործընթացը, Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ գործողությունների ծրագիրը, որից հետո կկազմակերպվի ոլորտի վերաբերյալ քննարկում:

Հարակից համայնքներից տեղափոխման հետ կապված խնդիրների կամ այլ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ կառավարության աշխատակազմի EITI փորձագետ Լուսինե Թովմասյանին՝ հետևյալ հեռախոսահամարով. (010) 515 954

Հայաստանում ԱՃԹՆ-ի ներդրման գործընթացի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ http://www.gov.am/am/eiti/ էջում:

Հանդիպումը կազմակերպվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ՝ <<Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում>> ծրագրի շրջանակներում:

 

 

Հարգանքով,

 

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն

Հայաստանի Հանրաետության կառավարության աշխատակազմ

 

Փաստեր ԱՃԹՆ-ի ներդրման վերաբերյալ

 

ü  Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որին ներկայումս անդամակցում են 51 երկրներ:

ü  Հայաստանի Հանրապետության վարչապետը արտահայտել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը ԱՃԹՆ-ի անդամ երկիր դառնալու կապակցությամբ 2015թ. հուլիսի 28-ին կայացած կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի ժամանակ և ԱՃԹՆ-ին անդամակցության աշխատանքների համակարգումը պատվիրակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին:

ü  ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է բազմաշահառու խումբ (ԲՇԽ), որը կառավարելու և վերահսկելու է Հայաստանում ԱՃԹՆ-ի ներդրման գործընթացը: Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ-ն կազմված է ՀՀ կառավարության, արդյունահանող կազմակեպությունների և քաղաքացիական հասարակության 15 ներկայացուցիչներից, որից` 6 պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, 4 արդյունահանող կազմակերպությունների ներկայացուցիչներ, 5 քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որից մեկը՝ գիտության ոլորտի ներկայացուցիչ:

ü  Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը ներկայացվել է 2016 թվականի դեկտեմբերի 28-ին:

ü  2017 թվականի մարտի 9-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կայացած ԱՃԹՆ-ի միջազգային  խորհրդի նիստի ժամանակ Հայաստանի Հանրապետությանը շնորհվեց ԱՃԹՆ-ի թեկնածու երկրի կարգավիճակ:

ü  Հայաստանի Հանրապետությունը պետք է հրապարակի երկրի առաջին ԱՃԹՆ-ի զեկույցը 18 ամսվա ընթացքում: ԱՃԹՆ-ի զեկույցը կազմվելու է անկախ կազմակերպության կողմից:

ü  Սկզբնական շրջանում նախաձեռնությունը ընդգրկելու է Հայաստանի մետաղական հանքարդյունաբերությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22