Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեցին ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության մրցումների Լոռու մարզային փուլը և հանրակրթական դպրոցների 2-րդ ուսումնամարզական խաղերը

14.04.2017

ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության Լոռու մարզային փուլն ացկացվեց Վանաձորի քաղաքային մարզադաշտում: Մասնակից վեց թիմերը մարզի հինգ տարածաշրջանների և Վանաձոր քաղաքի տարածքային փուլերում հաղթողներն էին: Թիմերի միջև պայքարն ընթացավ վեց մարզաձևից՝ վազք՝ 50 և 500 մետր, 100 մետր փոխանցումավազք, ձգումներ պտտաձողից և թենիսի գնդակի նետում: Մրցումներում ընդհանուր հաշվարկով հաղթող ճանաչվեցին և հանրապետական փուլի ուղեգիր նվաճեցին Վանաձորի թիվ 1 (5-րդ դասարան, ֆիզկուլտուրայի ուսուցչուհի՝ Էռնա Դալլաքյան), թիվ 9 (6-րդ դասարան, ֆիզկուլտուրայի ուսուցչուհի՝ Լուսինե Խուդադյան) և թիվ 19 (4-րդ դասարան, ֆիզկուլտուրայի ուսուցիչ՝ Սասուն Հովհաննիսյան) հիմնական դպրոցների թիմերը: 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրին համապատասխանաբար Ալավերդու թիվ 2 հիմնական (ֆիզկուլտուրայի ուսուցիչ՝Մարինե Վարոսյան ) և Գյուլագարակի միջնակարգ (ֆիզկուլտուրայի ուսուցիչ՝ Սամվել Թորոսյան) դպրոցների թիմերը:

 Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցում կայացավ հանրակրթական դպրոցների 2-րդ ուսումնամարզական խաղերի Լոռու մարզային փուլը: Ուսումնամարզական խաղերի տարածքային փուլին մասնակցել է շուրջ երեք տասնյակ թիմ: Համաձայն մրցումների անցկացման կարգի՝ մասնակիցները պայքարում են 10 մրցաձևում: Ընդհանուր հաշվարկով 1-ին տեղ զբաղեցրեց և հանրապետական փուլին մասնակցելու← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59