Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Սուսաննա Մկրտչյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Վանաձորի կերպարվեստի թանգարանում 15.07.2016
Վանաձորի կերպարվեստի թանգարանում բացվեց գեղանկարչուհի, Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր տնօրեն Սուսաննա Մկրտչյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Տարին գեղանկարչուհու համար հոբելյանական է և նշանավորվում է ցուցադրությունների շարքով. արդեն ցուցադրվել է Դիլիջանում, Թբիլիսիի վիրահայոց թեմում, Վանաձորում երրորդն է:

Լորմոնտովոյում մանկապարտեզ է կառուցվում 15.07.2016
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և նրան ուղեկցող մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի, ՏԻ և ՀԳՄ հարցրով վարչության պետ Դավիթ Մանուչարյանի աշխատանքային այցն այս անգամ Լերմոնտովո համայնքում էր:

Քաղաքացիների ընդունելություն 14.07.2016
Հուլիսի 14-ին Լոռու մարզպետարանում մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցեց 33 քաղաքացի՝ Վանաձորից, Գուգարքի, Սպիտակի և Ստեփանավանի տարածաշրջաններից: Նրանց հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ներկա էին նաև մարզպետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները:

Մեկնարկեց հայ-ֆրանսիական տասներորդ հոբելյանական հեծանվարշավը 13.07.2016
Այսօր Վանաձորի խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոցից մեկնարկեց հայ-ֆրանսիական 10-րդ հոբելյանակ հեծանվարշավը, որին մասնակցում էին Ֆրանսիայից Վանաձոր ժամանած 25 հեծանվորդ՝ Նոր-Պա-դը-Կալե դեպարտամենտի Առաս քաղաքի թիվ 1 մանկատան տնօրեն Դոմինիկ դը Մորեյի և Բապոմ քաղաքի մանկատան տնօրեն Դիդիյե Պայեսի գլխավորությամբ, Երևանի օլիմպիական հերթափոխի մանկական մարզադպրոցի 15 սան՝ կրթօջախի տնօրեն Մարտին Շարբաթյանի գլխավորությամբ, և 18 հեծանվորդ՝ Վանաձորի խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոցից ու թիվ 1 արհեստագործական ուսումնարանից՝ տնօրեններ՝ Հասմիկ Ներկարարյանի և Կարեն Ղարաքեշիշյանի ուղեկցությամբ:

Գործարկման շեմին է պետբյուջեի ֆինանսավորմամբ ևս երկու կառույց 13.07.2016
Նախորդ տարվա աշնանը մեկնարկեց Լեռնանցք գյուղի համայնքային կենտրոնի ու Լեռնապատ գյուղի համայնքային մանկապարտեզի շինարարությունը՝ մարզպետարանի պատվիրատվությամբ և պետբյուջեի ֆինանսավորմամբ: Համապատասխանաբար 42.4 և շուրջ 45 մլն արժողությամբ երկու կառույցներն էլ գործարկման շեմին են:

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը 10 տարեկան է 11.07.2016
Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտապանության բաժինն արդեն 10 տարեկան է: Այդ առիթով այսօր Լոռու մարզպետարանի դահլիճում միջոցառում էր կազմակերպվել, որը միաժամանակ նաև ուրույն հաշվետվություն էր անցած տարիների ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ: