Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Լոռի տուր էքսպո-2014թ.» ցուցահանդես-խորհրդակցություն

«Լոռի տուր էքսպո-2014թ.» ցուցահանդես-խորհրդակցություն 06.11.2014

Վանաձորում արդեն երրորդ տարին է՝ կազմակերպվում է «Լոռի Տուր Էքսպո» մարզային ամենամյա ցուցահանդես-խորհրդակցությունը: Էքսպոն նպատակ ունի ներկայացնելու հանրապետության, ինչպես նաև Լոռու մարզի զբոսաշրջային ներուժը, ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների միջև ամրապնդել գործընկերային կապեր, պատշաճ իրականացնել կազմակերպությունների հանրային հարաբերությունների և գովազդի փոխշահավետ փորձի փոխանակումը, ներկայացվող սպառողական ապրանքների և ծառայությունների վաճառքը:

Հերթական քայլը՝ ընտանիք-բանակ կապի ամրապնդման ճանապարհին

Հերթական քայլը՝ ընտանիք-բանակ կապի ամրապնդման ճանապարհին 04.11.2014

Ընտանիք-բանակ կապի ամրապնդման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ և Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ հերթական միջոցառումն էր կազմակերպվել Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում:

Խաչքարի բացում և նորամուտ Ախթալայում 03.11.2014

Ախթալայի վանական համալիրի տարածքում հանդիսավորությամբ բացվեց եղեռնի 100-ամյակին նվիրված խաչքար: Նույն օրը հանդիսավորությամբ բացվեց նաև Ախթալայի վերանորոգված մանկապարտեզը: Միջոցառումներին ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի, մարզի համայնքների ներկայացուցիչներ, բարերարներ, հյուրեր:

Համագործակցության նոր  հորիզոններ

Համագործակցության նոր հորիզոններ 03.11.2014

Շուրջ 6 տարվա ընթացք ունի Ֆրանսիայի Ռհոն Ալպ շրջանի և Հայաստանի Համայնքների Ասոցացիայի համագործակցությունը, որը նպատակաուղղված է ՀՀ համայնքների զարգացմանը: Այն ներառում է աշխատատեղերի ստեղծում, գյուղատնտեսական մթերքների արտադրության աճ, սոցիալական ծրագրերի արմատավորում, ինչպես նաև զբոսաշրջության, բնապահպանական, մշակութային արժեքների խթանում և այլն:

Դրամական պարգևներ ՀՀ վարչապետի կողմից

Դրամական պարգևներ ՀՀ վարչապետի կողմից 30.10.2014

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ անձամբ ներկա գտնվեց իր հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ փառատոնի Լոռու մարզային փուլին, որն անցկացվեց հոկտեմբերի 26-ին՝ Դսեղ համայնքում: Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ վարչապետի ֆոնդից մեկ միլիոն դրամ է հատկացնում եզրափակիչ փուլ անցած 7 դպրոցականներին:

Ագարակի մանկապարտեզը համալրվել է գույքով 28.10.2014

Ստեփանավանի տարածաշրջանի Ագարակ համայնքում տարիներ շարունակ մանկապարտեզ չի գործել, և միայն նախորդ տարի Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող 4-րդ հրատապ ծրագրի շրջանակներում կառուցվեց մանակպարտեզի նոր շենք՝ լոկալ ջեռուցման համակարգով՝ իր հյուրընկալ հարկի տակ առնելով շուրջ 30 փոքրիկների: Այսուհանդերձ, մանկապարտեզը նոր գույքի կարիք ուներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24