Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արթուր Նալբանդյանը պարգևատրեց մրցաշարի հաղթողներին

02.03.2017

 Մարտի 1-ին Վանաձորի շախմատի մարզադպրոցում տեղի ունեցավ 10-18 տարեկան դպրոցականների մարզային առաջնության հաղթողների պարգևատրությունը: Լոռու մարզի բոլոր տարածաշրջանների 250 պատանի շախմատիստներ անհաշտ պայքարի մեջ էին մտել մարտի 23-30-ը մայրաքաղաքում կայանալիք եզրափակիչ մրցությանը մասնակից դառնալու համար: Ի վերջո, ըստ տարիքային խմբերի, մրցաշարի հաղթող դարձան Դավիթ Գասպարյանը, Արտյոմ Պալյանը, Սարգիս Սարգսյանը, Արտյոմ Հովասափյանը և Քրիստինե Սմբատյանը:
Ջերմորեն շնորհավորելով մրցաշարի բոլոր մասնակիցներին ու ջանադիր աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով առաջնության կազմակերպիչներին՝ հաղթողներին և մրցանակային տեղեր զբաղեցրած մյուս մասնակիցներին գավաթներ, մեդալներ և պատվոգրեր հանձնեց շախմատի Լոռու մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
-Շախմատը սոսկ խաղ չէ, այն պատանու մոտ արմատավորում է մտքի ճկունություն, նպատակասլացություն, իրավիճակի արագ գնահատման ու վերլուծելու կարողություն: Ուրախ եմ, որ մարզային մրցաշարն անցավ բարձր մակարդակով, ազնիվ և ստեղծագործ պայքարում: Հուսով եմ, որ մայրաքաղաք մեկնող մեր պատանիները մարզի պատիվը բարձր կպահեն նաև հանրապետական ստուգատեսում,- ասաց մարզի ղեկավարը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59