Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 13.11.2014

Նոյեմբերի 13-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը: Վանաձորից, Գուգարքի, Ստեփանավանի, Թումանյանի տարածաշրջաններից եկած մոտ երկու տասնյակ քաղաքացիների հարցերը լսեց և սպառիչ պատասխաններ տվեց մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մարզի բնակիչներին հուզող խնդիրներն այս անգամ ևս հիմնականում սոցիալական բնույթի էին:

«Թումո» կենտրոնի կառուցմանն աջակցելու նպատակով 11.11.2014

Ինչպես հայտնի է, «Շանթ» հեռուստաընկերությունն իր հիմնադրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ, ձեռնմուխ է եղել մի նախագծի իրագործման, որը կարող է նպաստել աղետի գոտում մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը:

Համայնքներում կձևավորվեն երիտասարդական կենտրոններ

Համայնքներում կձևավորվեն երիտասարդական կենտրոններ 11.11.2014

Նոյեմբերի 11-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզպետին կից երիտասարդական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, մարզպետ Արթուր Նալբանդյանը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 07.11.2014

2014թ. նոյեմբերի 8-ին, ժամը 14.00-ին Վանաձորի Շ.Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի կունենա «Երգը բարեկամության կամուրջ է» խորագիրը կրող, ռուսական երգի հանրապետական դպրոցական 3-րդ փառատոնի մարզային եզրափակիչ փուլը: Փառատոնի նպատակն է՝ աջակցել ռուսաց լեզվի մասսայականացմանը, դպրոցականներին հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակույթին և հոգևոր արժեքներին, ամրապնդել հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը:

Լոռու մարզպետը ցավակցական հեռագիր է հղել Վլ.Մովսիսյանի մահվան կապակցությամբ 06.11.2014

Վլադիմիր Մովսիսյանի՝ անվանի քաղաքական գործչի մահը մեծ վիշտ պատճառեց մեզ՝ բոլորիս: Անգնահատելի է նրա մեծ ավանդը հայոց պետականության կայացման գործում: Ողջ Լոռու մարզի ազգաբնակչության անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Վլադիմի Մովսիսյանի հարազատներին ու բարեկամներին: Կորստի ցավն անամոքելի է:

Ուշադրություն, դեղը հանվել է շրջանառությունից

Ուշադրություն, դեղը հանվել է շրջանառությունից 06.11.2014

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի 31.10.2014թ., թիվ 2543-Ա հրամանով դադարեցվել է «Բեռլին-Քեմի» (դեղաձևն արտադրող, փաթեթավորող Ֆարմասիերա Մանուֆակտուրինգ Ս.Լ. Իսպանիա) դեղագործական ընկերության արտադրության «ՄԻԳ երեխաների համար (իբուպրոֆեն) դեղակախույթ ներքին ընդունման, 20մգ/մլ, 100մլ պլաստիկե շշիկ և 5մլ չափիչ ներարկիչ» դեղի ներմուծված բոլոր խմբաքանակների շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24