Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

01.03.2017

Հայաստանի Հանրապետությունում անց է կացվում Ֆրանկոֆոնիայի երկամսայկ, որի շրջանականերում Լոռու մազպետի կողմից գրություններ են ուղարկվել մարզի համայնքների ղեկավարներին՝ համապատասախան կառույցների ներգարվմամբ երկամսյակի շրջանակներում միջոցառումներ անցկացնելու առաջարկությամբ: Առաջին արձագանքողներից էր Վանաձորի պետական համալսարանը:
Վանաձորի պետական համալսարանում օրերս անցկացվեց դպրոցականների ասմունքի մրցույթ՝ ֆրանսերեն լեզվով: Մրցույթն անցկացվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում` օտար լեզուների ամբիոնի և բուհ-դպրոց կապերի բաժնի համագործակցությամբ: Մրցույթի նպատակն էր՝ ստուգել աշակերտների իմացությունը ֆրանսերեն լեզվից՝ բառապաշար, արտասանություն, ասմունքելու կարողություն և խթանել հետաքրքրությունը ֆրանսիական պոեզիայի նկատմամբ:
Մրցույթին մասնակցեցին Լոռու և Շիրակի մարզերի դպրոցների,վարժարանների 5-12-րդ դասարանների աշակերտներ,ովքեր ներկայացրին ֆրանսիացի գրողներ Ժան Պիեռ Շաբրոլի, Մարի Ժոզեֆ Շենիեի, Ժան դը Լաբրյուերի և այլոց ստեղծագործությունները: Նրանց ողջունեց Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը. «Ֆրանկոֆոնիայի միջոցառումները արդեն ավանդական են դարձել մեր համալսարանում: Սա այն օջախն է, որտեղ ֆրանսերենը ՝ այդ հավերժ գեղեցիկ լեզուն, սովորում են մեծագույն հաճույքով, սիրում և գնահատում ըստ արժանվույն: Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ. ձեզնով է նաև ապրում ֆրանսերեն լեզուն»,-ասաց նա: Մարզպետ Արթուր Նալբանդյանի և իր անունից միջոցառման կազմակերպիչներին և բոլոր մասնակիցների ողջունեց և շնորհակալություն հայտնեց մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:
Լ. Ասլանյանը խոսքն ամփոփեց՝ ասմունքելով ֆրանսիացի բանաստեղծուհի Աննա Գավալսայի բանաստեղծություններից մեկը:
Մրցույթի հաղթողները պարգևատրվեցին առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմներով, շնորհակալագրերով և նվերներով: Մրցանակային առաջին տեղը գրավեց Գյումրու տնտեսագիտական վարժարանի 9-րդ դասարանի աշակերտուհի Ինգա Համբարյանը, երկրորդ տեղը` Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Լիանա Դեկերմենջյանը, երրորդ տեղը` Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Զինա Գևորգյանը:
Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո ֆրանսերեն երգերի կատարումներով ներկաներին ողջունեցին համալսարանի շնորհալի սաները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 13:13:38