Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն Լոռու մարզպետի մոտ 13.10.2014

Հոկտեմբերի 13-ը Լոռու մարզպետի հերթական աշխատանքային խորհրդակցության օրն էր: Մարզպետ Ա. Նալբանդյանը նախ իր գոհունակությունը հայտնեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներից վերջին մեկ ամսում շուքով նշված Ուսուցչի օրվան,Վանաձոր քաղաքի տոնին, Տարեցների օրվան, Բերքի տոնին, մարզկենտրոնի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի 80-ամյակին և մյուս նշանակալից իրադարձություններին նվիրված միջոցառումնրի պատշաճ կազմակերպման և ակտիվ մասնակցության համար:

Ի գիտություն կինոսերների 13.10.2014

«Ոսկե ծիրան» և Թբիլիսիի միջազգային կինոփառատոների նախաձեռնած «Կինոէքսպրես.Հայաստան-Վրաստան» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 14-ին Ալավերդու մշակույթի տանը ժամը 17.00-ին կցուցադրվի ռեժիսոր՝ Լուսինե Սարգսյանի «Շքամուտք»,ժամը 19.00-ին՝ ռեժիսոր՝ Զազա Ուռուշաձեի «Մանդարիններ» ֆիլմերը:

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 09.10.2014

Լոռու մարզպետարանում քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացվեց հոկտեմբերի 9-ին: Տարաբնույթ խնդիրներով Վանաձորից և Ջրաշեն համայնքից ընդունելության եկած 13 բնակիչներին լսեց և նրանց հուզող հարցերին սպառիչ պատասխաններ տվեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Դարպասի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է բարերարների աջակցությամբ

Դարպասի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է բարերարների աջակցությամբ 08.10.2014

ԱՄՆ Հայ կրթական հիմնարկությունը Հայաստանում բարեգործական ծրագրեր է իրականացնում ավելի քան 60 տարի: Այս ընթացքում կազմակերպության ջանքերով բազմաթիվ կրթական ծրագրեր են իրականացվել, վերանորոգվել են տասնյակ կրթօջախներ: 2000թ.-ին, հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության ղեկավարությունը որոշում կայացրեց հիմնանորոգել 50 դպրոց Հայաստանի սահմանամերձ շրջաններում: Այս տարի այդ դպրոցների թվում հիմնանորոգվեց նաև Լոռու մարզի Դարպասի միջնակարգ դպրոցը, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին:

Ճանաչողական այցով Լոռու մարզում էր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը

Ճանաչողական այցով Լոռու մարզում էր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը 08.10.2014

Հոկտեմբերի 8-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետարանի պաշտոնյաներ, հկ-ների ներկայացուցիչներ:

Պարգևատրվեցին մարզի հանրակրթական դպրոցների 20 մանկավարժներ

Պարգևատրվեցին մարզի հանրակրթական դպրոցների 20 մանկավարժներ 07.10.2014

Յուրաքանչյուր տարի Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ «Ուսուցչի օրվան» նվիրված հանդիսավոր միջոցառում է կազմակերպվում, մեծարվում են մարզի վաստակաշատ մանկավարժները, արժևորվում ու գնահատվում է նրանց վաստակը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24