Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի գիտություն զանգվածային լրատվության միջոցների 01.12.2014

Առաջնորդվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով և հիմք ընդունելով ՀՀ Նախագահի 1997թ. մայիսի 6-ի «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» թիվ ՆՀ-728 հրամանգրի 1.6 կետը, ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 333-Ն որոշման 2-րդ կետը, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզպետի նոյեմբերի 9-ի 2011թ., թիվ 373-Ն որոշումը Լոռու մարզպետարանում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մինչև ս.թ. դեկտեմբերի 27-ն իրականացնում է Լոռու մարզպետարանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում։

Լոռու  մարզում էր  ԵՄ պատվիրակության ղեկավարը

Լոռու մարզում էր ԵՄ պատվիրակության ղեկավարը 01.12.2014

Ամիսներ առաջ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ հանդիպման ժամանակ ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն Եվրամիության կողմից ֆինանսավորվող մի քանի ծրագիր նաև Լոռու մարզում ներդնելու վերաբերյալ:

Ի գիտություն 01.12.2014

Վանաձորի Շ.Ազնավուրի անվան մշակույթի պալատում 02.12.2014թ., ժամը 12.00-ին տեղի կունենա Հաշմանդա¬մություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի արտագնա նիստը՝ հետևյալ օրակարգով.

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներն ուսումնասիրում են սոցիալական ծառայությունների գործունեությունը

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներն ուսումնասիրում են սոցիալական ծառայությունների գործունեությունը 27.11.2014

Նոյեմբերի 27-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ընդունեց Եվրահանձնաժողովի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, փորձագետներ Ժակլին Դելավյուին և Էլեն Իսպիրյանին: Հադիպմանը մասնակցում էր նաև Լոռու մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը:

«Լավագույն ուսուցիչ» մրցույթի հանրապետական փուլի արդյունքները գոհացնում են 27.11.2014

Հայ առաքելական եկեղեցու և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից անցկացվող «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հայ եկեղեցու պատմություն», բնագիտական` «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», առարկաների և դասվարների` «Լավագույն ուսուցիչ» մրցույթի մարզային փուլում հաղթող ճանաչված Լոռու մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների մանկավարժները նոյեմբերի 25-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեցին մրցույթի հանրապետական փուլին` արժանանալով պատվոգրերի և դրամական պարգևների:

2014թ. մարզի խորհրդի եզրափակիչ նիստը

2014թ. մարզի խորհրդի եզրափակիչ նիստը 26.11.2014

Նոյեմբերի 26-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում անցկացվեց այս տարվա եզրափակիչ մարզխորհրդի նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24