Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը շնորհավորեց մարզի վաստակաշատ կանանց

07.03.2017

Մարզի վաստակաշատ կանանց շնորհավորելու նպատակով այս տարի ևս Կանանց տոնին նվիրված գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել Լոռու մարզպետարանի դահլիճում: Հրավիրվել էին կրթության, առողջապահության բնագավառներում, տեղական ինքնակառավարման, ոստիկանության, դատախազության, ազգային անվտանգության, ԱԻՆ, զինկոմիսարիատի, բանակային կորպուսի համակարգում ակնառու ծառայություններ մատուցած 30 մտավորական կանայք: Նրանց շնորհավորելու էին եկել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, մարզպետարանի աշխատակիցներ:
Ներկաները Գուգարաց թեմի առաջնորդի հետ միասին աղոթք հնչեցրին առ Աստված, ապա սրբազանն իր օրհնությունը հղեց՝ հայ կանանց մաղթելով տոկունություն, դժվարությունները հաղթահարելու համբերատարություն, սիրված և գնահատված լինելու երջանկություն:
Մարզպետն իր ջերմ շնորհավորանքի խոսքն ասաց գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:
-
Այս գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է խոսելու ձեր նկատմամբ ունեցած մեր անսահման սիրո ու ակնածանքի մասին, ընդգծելու ձեր կարևոր առաքելությունն ու մեծ դերակատարությունը մեր երկրի պետականության կայացման, հայկական ավանդական ընտանիքի պահպանության գործում: Ձեր ներկայությունն իսկ դրականորեն փոխում է մթնոլորտը՝ բոլորին դարձնելով ավելի բարի ու հանդուրժող, ավելի կառուցողական,-ասաց Արթուր Նալբանդյանը՝ մաղթելով նրանց ընտանեկան ջերմություն և հաջողություններ, հայրերի, ամուսինների, եղբայրների ու որդիների սերը, հոգատարությունն ու նվիրվածությունը մշատապես զգալու և վայելելու երջանկություն:

Մարզի ղեկավարը ծաղիկներ, շնորհավորագրեր և դրամական պարգևներ հանձնեց հարգարժան կանանց:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53