Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզխորհրդի նիստում 25.05.2016
Մայիսի 25-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում անցկացվեց Լոռու մարզխորհրդի նիստը, որը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը մարզպետի առաջարկությամբ նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը: Մարզի ղեկավարը ներկաների անունից շնորհավորեց նաև մարզի նորընտիր համայնքների ղեկավարներին և մարզպետարանի նորանշանակ պաշտոնյաներին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ:
Լոռու մարզի խորհրդի նիստը՝ մայիսի 25-ին 23.05.2016
ՀՀ Լոռու մարզպետի 20 մայիսի 2016թ., թիվ 147-Ա որոշման համաձայն 2016թ. մայիսի 25-ին ժամը 11.00-ին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում հրավիրվում է Լոռու մարզի խորհրդի նիստ: Օ Ր Ա Կ Ա Ր ԳՈւՄ.
«Լավագույն նախադպրոցական ուսումնական հիմնարկ» մրցույթը կայացավ 23.05.2016
Մայիսի 20-ին Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցում կայացավ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն նախադպրոցական ուսումնական հիմնարկ» մրցույթի Լոռու մարզային փուլը:
Աշխատանքային խորհրդակցություն 23.05.2016
Մայիսի 23-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցը Լոռու մարզ 20.05.2016
Մայիսի 20-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, նախարարության և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ նախարարը նախ այցելեց Սպիտակի տարածաշրջանի Սարամեջ համայնք՝ ծանոթանալու «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում և մրցունակություն» ծրագրի շրջանակներում ձեռք բերված գյուղտեխնիկային և կատարված աշխատանքներին:

Շնորհավորագրեր ՝ թանգարանների վաստակաշատ մի խումբ աշխատակիցների 19.05.2016
Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանի ուղեկցությամբ եղավ Վանաձորի կերպարվեստի, Ստեփան Զորյանի տուն- թանգարաններում և Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանում: Նա թանգարանների աշխատակիցներին ջերմ բարեմաղթանքներ հղեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և իր անունից՝ մաղթելով սեղծագործական ավյուն և հաջողություններ: