Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարարտանյութի բաշխումը մոտենում է ավարտին

05.05.2017

 Մարզկենտրոնի երկաթուղային կայարանում բեռնաթափվեց 6 վագոն՝ բեռնավորված 322 տոննա հանքային պարարտանյութերով: Դրանով ավարտվեց Թումանյանի, Տաշիրի, Ստեփանավանի և Գուգարքի տարածաշրջանների ֆերմերային տնտեսություններին պետական աջակցության ծրագրով մատակարարվող պարարտանյութի պետական ծրագիրը: Առաջիկա օրերին Սպիտակի տարածաշրջանի համայնքներին տրվելիք 120 տոննա չափաքանակի բաշխումից հետո լիովին կբավարարվի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված պարարտանյութի ամբողջ պահանջարկը: Ընդհանուր առմամբ մարզի երկրագործներն ստացել են 1538 տոննա ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութ:
Ինչպես նշում է մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը, լիովին բավարարվել է ինչպես պարարտանյութի, այնպես էլ՝ սերմացուների հայտ ներկայացրած կոոպերատորների ու մենատնտեսների պահանջարկը: Ընդհանուր առմամբ, գարնանացանի համար 4500 հողօգտագործողներ ստացել են շուրջ 108 տոննա հացահատիկային ու կերային մշակաբույսերի և եգիպտացորենի սերմացու: Դաշտային կրծողների դեմ պայքարի արդյունավետությանը կնպաստեն մարզի 36 համայնքներին պետության կողմից անհատույց տրված 713 կիլոգրամ թունաքիմիկատները: Մայիսի երկրորդ տասնօրյակից սպասվում է նաև վաղօրոք հայտավորված մատչելի գներով դիզվառելանյութի բաշխումը մեխանիզատորներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59