Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն 12.01.2015

Հունվարի 12-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցակցրեց 2015թ. առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Նա ներկաներին շնորհավորեց անցած տոների կապակցությամբ՝ բարեմաղթելով առողջություն և աշխատանքային հաջողություններ: Մարզպետը նշեց, որ 2014թ. մարզպետարանի գործառույթներով նախատեսված աշխատանքները կատարվել են ամբողջությամբ:

Ամանորյա անակնկալներ 12.01.2015

Նախորդ տարեվերջին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Վալլեքս» ընկերությունների խմբի հովանավորությամբ մի շարք ամանորյա անակնկալներ մատուցվեցին մանուկներին ու տարեցներին: Վանաձորի քաղաքապետարանի «Բոհեմ», Տիկնիկային և Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնների ամանորյա ներկայացումները անվճար դիտելու հնարավորություն ունեցավ ավելի քան 2000 երեխա, իսկ շուրջ 300 փոքրիկի՝ նաև ամանորյա նվերներ տրվեցին:

Նվերներ 2015թ. նորածիններին 12.01.2015

Հունվարի 6-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ներկա գտնվեց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոներին նվիրված Սուրբ պատարագին, որը մատուցեց Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

Անանիա Շիրակացի մեդալ՝ Լոռու մարզպետին

Անանիա Շիրակացի մեդալ՝ Լոռու մարզպետին 30.12.2014

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:

Լոռու մարզպետի տարեվերջյան մամլո ասուլիսը

Լոռու մարզպետի տարեվերջյան մամլո ասուլիսը 26.12.2014

Դեկտեմբերի 25-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց տարեվերջյան մամլո ասուլիս, որին մասնակցեցին, ինչպես տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, այնպես էլ հանրապետական լրատվամիջոցների մարզային թղթակիցները:

Բնակարանամուտ տոնեց ևս 8 ընտանիք

Բնակարանամուտ տոնեց ևս 8 ընտանիք 25.12.2014

Ոչ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքներին աջակցելու ծրագիրը Վանաձորում մեկնարկել է 2008թ. և իրականացվում է «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի, Վանաձորի քաղաքապետարանի և «Հայաստանի Ֆուլլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ի եռակողմ համագործակցության ու ֆինանսական ներդրումների շնորհիվ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:48:17