Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բժշկական հաստատություններին հանձնարարվեց կարճ ժամկետում վերացնել ֆինանսական խնդիրները

05.05.2017

 Մարզի առողջապահության ոլորտում առկա մի շարք խնդիրների քննարկման նպատակով այսօր մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզի առողջապահական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ  խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզպետարանում: Մասնակցում էին նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության մասնագետներ:

Խորհրդակցության օրակարգային առաջին հարցը վերաբերում էր մարզի առողջապահական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությանը, որը ներկայացրեց Հ. Պապոյանը: Այս առումով բացթողումներ ունեցող բժշկական հաստատություններին հանձնարարվեց կարճ ժամկետում վերացնել առկա թերությունները՝ ուշադրություն դարձնելով պետության կողմից տրվող շահութաբաժնին:

Մարզի ղեկավարը ներկայացնելով ՀՀ վարչապետի հանձնարարականը՝ առողջապահական ընկերությունների ղեկավարներին հանձնարարեց իրականացնել ֆինանսական գործունեության ցուցանիշների  վերլուծություն՝ կոնկրետ առաջարկներով, ոչ միայն ֆինանսական ցուցանիշների, այլև հիմնական կատարողական արդյունքների տեսանկյունից:

Էլեկտրոնային առողջապահական համակարգի  ներդրման ծրագիրը ներկայացրեց  Ս. Լամբարյանը: Ընդգծելով, որ այդ համակարգի ներդրումը մարզի առողջապահության ապագան է, մարզի ղեկավարը նշեց, որ պետք է առավելագույն ջանքեր գործադրվեն համակարգում առկա խնդիրներն ու դժվարությունները հաղթահարելու և ծրագիրը պատվով իրագործելու  համար:

Մարզի գլխավոր մանկաբույժ, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Ռուզաննա Պողոսյանը ներկայացրեց մանկահասակ երեխաների և զորակոչիկների պատվաստումների ընթացքը, առկա խնդիրները: Մարզի ղեկավարը հանձնարարեց գործընթացը կազմակերպել առանց թերացումների:

Քննարկման առարկա դարձավ նաև ԲՍՓՀ ուղեգրումների խնդիրը: Ա. Նալբանդյանը պահանջեց քայլեր ձեռնարկել այս ոլորտում բացառելու կոռուպցիոն ռիսկերը:

Քննարկվեցին նաև առողջապահական ընկերությունների աշխատակիցների աշխատանքային կարգապահության, ինչպես նաև շենքերի սանիտարահիգիենիկ վիճակին առնչվող և մի շարք այլ հարցեր: Մարզպետը հանձնարարեց կարգապահությունը և սանիտարական վիճակը բերել բավարար մակարդակի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:48:17