Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 15.12.2016

Դեկտեմբերի 15-ին Լոռու մարզպետարանում քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացրեց Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը: Վանաձորի, Գուգարքի, Թումանյանի, Ստեփանավանի տարածաշրջանների շուրջ 40 քաղաքացու հարցերին առավել սպառիչ պատասխանելու նպատակով ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ:

Քաղաքացիների սպասարկման գրասենյակ՝ Ալավերդու համայնքապետարանում

Քաղաքացիների սպասարկման գրասենյակ՝ Ալավերդու համայնքապետարանում 14.12.2016

Դեկտեմբերի 13-ին, Ալավերդու համայնքապետարանում տեղի ունեցավ Քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչ Գարեգին Մանուկյանը, Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, ԱՄՆ ՄԶԳ Կայուն զարգացման գրասենյակի փոխտնօրեն Ջեֆրի Պարեչան, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության երևանյան գրասենյակի համաղեկավար Լուկաս Լուշերը:

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը շարունակում է ծրագրեր իրականացնել Լոռու մարզում

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը շարունակում է ծրագրեր իրականացնել Լոռու մարզում 14.12.2016

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը շարունակում է մեծածավալ ծրագրեր իրականացնել մարզի համայնքներում՝ ընդլայնելով Լոռու մարզպետարանի հետ համագործակցության շրջանակները:

Առավել տեսանելի և թափանցիկ աշխատելաոճ ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն

Առավել տեսանելի և թափանցիկ աշխատելաոճ ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն 13.12.2016

Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ «Ֆորտունա» մարզային հեռուստաընկեության հետ համագործակցությամբ, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունն առավել տեսանելի և թափանցիկ դարձնելու նպատակով շարունակում է հեռուստառեպորտաժների շարքը:

Աշխատանքային խորհրդակցություն 12.12.2016

Դեկտեմբերի 12-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Թամարա Թորոսյան. «2017թ.-ից մեր կողմից հայտարարվող դրամաշնորհային բոլոր ծրագրերն ուղղվելու ենք մարզեր»

Թամարա Թորոսյան. «2017թ.-ից մեր կողմից հայտարարվող դրամաշնորհային բոլոր ծրագրերն ուղղվելու ենք մարզեր» 09.12.2016

Լոռու մարզպետարանի դահլիճում կազմակերպվել էր մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանի հետ: Հանդիպում-քննարկումը վարում էր մարզպետի օգնական Արման Սարգսյանը: Ինչպես նշեց վարչության պետը, հանդիպումն իրականացվում է մարզային այցելությունների շրջանակներում և նախարարության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ մարզի երիտասարդական հասարակական կազմակերպություններին իրազեկելու նպատակ ունի:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 17:24:35