Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն Լոռու մարզպետի մոտ

21.08.2017

 Օգոստոսի 21-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների պետերի և այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Նախ անցած շաբաթվա հանձնարարականներ կատարման վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն ներկայացրեց աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, նշելով, որ նախանշված բոլոր հանձնարարականները կատարվել են սահմանված ժամկետներում, իսկ խնամքի հաստատությունների համակարգում իրականացվող բարեփոխումների նախապատրաստական աշխատանքները ավարտական փուլում են:
Ժամանակ առաջ մարզպետ Ա. Նալբանդյանը իր տեղակալներին հանձնարարական էր տվել մանրամասն ուսումնասիրել մարզի տարածաշրջանների ամենատարբեր ոլորտներում կարող ուժերի առկայությունը՝ առաջիկայում նրանց գործունեությունը խրախուսելու, առաջադեմ գաղափարները կյանքի կոչելուն ամենայն աջակցություն ցուցաբերելու նպատակով: Փոխմարզպետները տեղեկացրին, որ համայնքների ղեկավարների հետ որոշակի ուսումնասիրություն է կատարվել, անհատական հանդիպումներ են ունեցել գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ, կան նախնական պայմանավորվածություններ հետագա անելիքները հստակեցնելու ուղղությամբ:
Մոտենում է սեպտեմբերի 1-ը և մարզի ղեկավարն առանձնապես հետաքրքրվեց նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների ընթացքով: Ներկայացնելով ընդհանուր իրավիճակը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը զեկուցեց, որ չնայած ամռան ընթացքում մի շարք դպրոցներում կառուցապատման, վերանորոգման աշխատանքներ են ձեռնարկվել, սակայն ոչ մի խոչընդոտող հանգամանք չկա նոր ուսումնական տարվա բարեհաջող մեկնարկի համար: Վարչության պետը գոհունակությամբ նշեց, որ Գիտելիքի օրվա նախօրեին լիովին պատրաստ կլինեն նաև կառուցման վերջին փուլում գտնվող «Սմարթ» դասարանները:
Բնականաբար մարզպետին հետաքրքրում էր կարիքավոր ընտանիքների դպրոցական երեխաներին «Լոռու դպրոց» հիմնադրամի կողմից գրենական պարագաներով ցուցաբերվող ամենամյա օգնության իրավիճակը: Լսելով վարչության պետի տեղեկատվությունը, Ա. Նալբանդյանը մարզպետարանի նրան և իրավասու մյուս պաշտոնյաներին ևս մեկ անգամ հանձնարարեց համայնքների աշխատողների, դպրոցների տնօրինության, տեղի և միջազգային հասարակական կառույցների հետ համագործակցված կատարել հաշվառում, լինել հետևողական որ գրենական պարագաների կամ հագուստի բացակայության պատճառով ոչ մի երեխա դուրս չմնա ուսումնակրթական գործընթացից: Մարզպետը նաև պահանջեց ամենօրյա տեսադաշտում պահել հատկապես զոհված և վիրավոր ազատամարտիկների երեխաներին նյութապես սատարելու հարցը:
Հանրակրթական դպրոցներում և այլ կառույցներում կատարվող շինարարական աշխատանքների մասին տեղեկատվություն ներկայացրեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյան, նշելով, որ մարզի 6 հանրակրթական դպրոցներում շինաշխատանքները կավարտվեն մինչև ուսումնական տարվա մեկնարկը: Բացառություն կլինի, թերևս, Ալավերդու թիվ 12 դպրոցը, ուր մեծածավալ աշխատանքներ են կատարվում, որը, սակայն, չի խանգարելու ուսումնական աշխատանքների բնականոն ընթացքին:
Մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման, բերքահավաքի աշխատանքների ընթացքի մասին զեկուցեցին ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը, գյուղատնտեսական բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը:
Խորհրդակցության արծարծվեցին նաև մի քանի այլ օրախնդիր հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23