Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2016-2017թ.թ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

21.08.2017

  Լոռու մարզում 2016-2017թ.թ. ուսումնական տարում գործել է.
ա/ 6 բուհ, որից 2-ը ոչ պետական, 9 միջին մասնագիտական և 2 արհեստագործական պետական ուսումնական հաստատություններ
բ/ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն` 4538 երեխաներով, 2 ոչ պետական ՆՈՒՀ և 31 նախակրթարան` 578 երեխաներով:
գ/ 166 հանրակրթական ուսումնական հաստատություն, այդ թվում 80-ը՝ միջնակարգ, 68-ը՝ հիմնա¬կան, 4-ը` հատուկ /այդ թվում 1-ը` մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ/, 11 ավագ դպրոց և 3 վարժարան /2-ը` մասնագիտացված/:
Մարզային ենթակայությամբ գործող 150 դպրոցներն ընդգրկում են`
• միջնակարգ դպրոցներ - 80
• վարժարան - 1
• հիմնական դպրոցներ - 69 /որոնցից 1-ը՝ հատուկ/
• 26435 սովորողները կոմպլեկտավորվորվել են 1607 դասարաններում
2016-2017թթ. ուսումնական տարում մարզի 166 հանրակրթական դպրոցներում աշխատել են 3539 ուսուցիչ, այդ թվում 3126-ը` մարզային ենթակայության դպրոցներում /2670 կին և 456 տղամարդ/: Ուսուցիչ աշակերտ հարաբերակցությունը 2016-2017թթ.ուսումնական տարում կազմել է 1/8.3:
Նախադպրոցական կրթություն
2016-2017թթ. ուսումնական տարում Լոռու մարզում գործել է 69 նախադպրոցական ուսումնական հաստատություն: Գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքային հզորությունը կազմում է 5268 երեխա-տեղ, որի միայն 86.1%-ն է շահագործվում:
2016-2017թթ. ուսումնական տարում ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպվել են 154 խմբով, որտեղ ընդգրկվել է 4538 երեխա: Ընդ որում, 5-6 տարեկանների թիվը 1844 է, որը կազմում է երեխաների ընդհանուր թվի 40.6%-ը: Երեխա/դաստիարակ հարաբերակցությունը կազմում է 1/13.8:
Մարզում 2009 թվականից գործում են նաև նախակրթարաններ, որոնք սկզբում գործել են «Մատչելիության ապահովում» վարկային ծրագրի շրջանակներում, այնուհետև` սկսած 2011 թվականից, աստիճանաբար անցել են պետական ֆինանսավորման:
2011/12 թ-ին նախակրթարաններ գործել են մարզի 5 դպրոցներում /6 խումբ, 127 երեխա/, 2012/13թ-ին` թվով 22 դպրոցում /27 խումբ, 451 երեխա/ և 2013/14թ-ին՝ թվով 21 դպրոցում /23 խումբ, 400 երեխա/, 2014/15թ-ին` 21 դպրոցում /21 խումբ, 355 երեխա/, 2015/16թ-ին՝ թվով 24 դպրոցում /26 խումբ, 420 երեխա/, 2016/17թ-ին՝ թվով 31 դպրոցում /37 խումբ, 578 երեխա/:
<<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում 2018 թվականին <<Դպրոցիներ եխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ենթածրագրով նախատեսվում է դպրոցահեն նախակրթարաններ հիմնել Գոգարանի, Հարթագյուղի, Գուգարքի, Մարգահովտի և Վանաձորի N9 դպրոցներում:
Գյուղական համայնքների ՆՈՒՀ-երում ընդգրկված երեխաների թիվը կազմել է մարզի ՆՈՒՀ-երում ընդգրկված երեխաների ընդհանուր թվի 26%-ը: Այս բացը լրացվում է գյուղական համայնքների դպրոցների կազմում գործող նախակրթարանների միջոցով: Եթե նախակրթարաններում ընդգրկված երեխաների թիվն ավելացնենք ՆՈՒՀ-երի 5-6 տարեկան երեխաների թվին, ապա 5-6 տարեկան երեխաների թիվը կկազմի մարզի ՆՈՒՀ-երում ընդգրկված երեխաների ընդհանուր թվի 50%-ը:
Ընթացիկ ուսումնական տարում վերահսկողություն է իրականացվել նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից ՀՀ կրթության մասին օրենսդրության եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարման նկատմամբ: Ուսումնասիրություններ են իրականացվել 10 համայնքների (Ստեփանավանի 1; 2; 3; 4, Սպիտակի 1;2, Եղեգնուտի, Հոբարձու, Մարգահովիտի, Վահագնաձորի, Ճոճկանի, Թեղուտի, Վարդաբլուրի և Հաղպատի) ՆՈՒՀ-երում, տրվել են հանձնարարականներ՝ ուսումնասիրությունների արդյունքների ընթացքում բացահայտված ՀՀ օրենսդրության պահանջների, խախտումների և թերությունների վերացման վերաբերյալ:
Ուսումնասիրությունների արդյունքները քննարկվել են մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության նիստերում, տրվել են համապատասխան հանձնարարականներ:
• Նախադպրոցական ուսումնական հաստատություններում փորձարարական եւ նորարական գործունեություն կազմակերպելու նպատակով մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը և ՆՈՒՀ-երը համագործակցել են Կրթության ազգային ինստիտուտի Լոռու մասնաճյուղի հետ:
Արդեն 2-րդ տարին է դրական տեղաշարժ է արձանագրվում երեխա/դաստիարակ հարաբերակցության մեջ: Նախկինում 12 երեխայի համար հաշվարկվում էր 1 դաստիարակ: Կրթական բարեփոխումների արդյունքում 2012թ-ին երեխա-դաստիարակ հարաբերակցությունը դարձել էր 1/12.4: 2013, 2014թթ. այն կազմել է 1/12.5, 2015 թ-ին` 12.6, 2016թ-ին 1/13 իսկ հաշվետու տարում այն կազմել է՝ 1/13.8 :
Միջնակարգ կրթություն

Մարզային ենթակայության 150 դպրոցներում աշխատում են 3126 ուսուցիչներ, որոնցից 2923-ը ունի բարձրագույն մանկավարժական, կամ բարձրագույն կրթություն /91.4%-ը/, մնացած 203-ը` միջին մասնագիտական կամ թերի բարձրագույն:
Լոռու մարզում աշխատող ուսուցիչներից առաջին և երկրորդ աստիճանի տարակարգ ունեն 177-ը, որից 95-ը տարակարգ ստացել են 2016/17 ուստարում:
Ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը մարզում կազմել է 8.3` ինչպես նախորդ տարի:
Դասարանների միջին խտությունը կազմել է 16.4 աշակերտ :
Ուսուցչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 17.6 շաբաթական ժամ:
Մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների հիմնական ցուցանիշները ըստ տարիների ներկայացված են աղյուսակ 2-ում:

Աղյուսակ 2.

Ցուցանիշներ 2012/
2013 2013/
2014 2014/
2015 2015/
2016 2016/2017
Դպրոցների քանակը 152 151 151 151 150
Աշակերտների թվաքանակը` այդ թվում
25771 24861
25226
26120
26435
1-ին դասարան 2852 2848 3017 3055 3223
/9-րդ/ դասարան 2701 2183 1132 2145 2031
/12-րդ/ դասարան 1670 1135 1190 1096 959
Միջին հաշվով 1 դպրոց հաճախում են 170 160 160 173 176
Դասարանների միջին քանակը մեկ դպրոցում
10.7
10.3
10.4

10.6
10.7

Միջին հաշվով մեկ դասարան հաճախում են 15.8 15.9 15.9 16.2 16.4
Մանկավարժների թվաքանակը, նրանցից 3616 3121 3118 3126 3126
 բարձրագույն կրթությամբ 3354 2865 2862 2920 2923
 միջին մասնագիտական կամ միջնակարգ կրթությամբ
262
256
256
206
203
Մեկ մանկավարժին ընկնող աշակերտների միջին թիվը
7.2
7.9
8.1
8.3 8.3
Մեկ դպրոցում աշխատող մանկավարժների միջին թիվը
23.7
20.6
20.6 20.7 20.7

 


Աշակերտների թիվն ըստ կրթական մակարդակների նախորդ ուստարվա համեմատ աճել է. տարրական դպրոցում` 2.5%, միջին դպրոցում` 2.6%, ավագ դպրոցում` նվազել է 10,1%:

Լոռու մարզի հանրակրթության ոլորտում 2016-2017թ.թ. ուսումնական տարում նախատեսված միջոցառումներից իրականացվել են հետևյալ աշխատանքները.

Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հաշվառում, դպրոցահասակ երեխաներին` հանրակրթական հաստատություններ ներգրավման աշխատանքներ:
Համակարգվել և վերահսկվել են մարզի դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը և նրանց ընդգրկումը հանրակրթական դպրոցներ:
Արդյունքում` 2016թ. սեպտեմբերին 1-ին դասարան է ընդունվել 3223 երեխա: Այս ցուցանիշը 168-ով ավել է նախորդ ուստարվա ցուցանիշից:
Ըստ դպրոցների տվյալների մարզի տարածքում հայտնաբերվել են տարբեր պատճառներով պարտադիր ուսուցումից դուրս մնացած 23 երեխաներ (հիմնականում մեկնել են արտերկիր): Պարտուսից դուրս մնացած երեխաների ծնողների կամ խնամակալների հետ կազմակերպվել են հանդիպումներ, կատարվել են բացատրական աշխատանքներ, որի արդյաւնքում 5 երեխա վերադարձել է դպրոց:
Կրթության ոլորտում աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին միտված մարզի պարտուսի տարիքի երեխաների ընդգրկվածությունը հանրակրթական համակարգում կազմում է 99,9%:


Դպրոցների բնականոն գործունեությանն ուղղված աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը:
Խորհրդատվական օգնություն է ցուցաբերվել մարզի 150 հանրակրթական դպրոցների խորհուրդներին՝ դպրոցների տարիֆիկացիաների կազմման, հաստիքացուցակների ձևավորման, ֆինանսատնտեսական և ուսումնադաստիարակչական հարցերի քննարկումների կազմակերպման, տնօրենների ու ուսուցիչների ընտրությունների և այլ հարցերում:
ՀՀ Լոռու մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների կառուցապատման և նորոգման նպատակով ֆինանսական տարբեր աղբյուրներից կատարված ներդրումները (պետբյուջե, նվիրատվություն, դպրոցների խնայողություն) կազմել են մոտ 160.0 մլն. դրամ:
Տնօրենների կողմից սահմանված կարգով և պարբերականությամբ տեղեկատվություն է ներկայացվել գույքագրման, շենք-շինությունների ֆիզիկական վիճակի մասին: Ստացված տեղեկատվությունը մասնագիտական վերլուծության է ենթարկվել, որը հիմք է ծառայել հիմնանորոգման, արդիականացման ծրագրերի մշակման համար:
Մարզային ենթակայության թվով 150 հանրակրթական ուսումնական հաստատություններից 63-ը ջեռուցումը իրականացնում է լոկալ համակարգով /բնական գազ, կաթսայատուն կամ փոքր հզորության կաթսա/, 47-ը գազի վառարանով, 22-ը վառելափայտով, 16-ը էլեկտականությամբ, 2-ը հեղուկ վառելիքով:

 

ՀՀ Լոռու մարզպետի նախաձեռնությանբ 2017թ-ի հունվարից մեկնարկել է մարզում «SMART» դասարանների ձևավորման իրականացման գործընթացը:
1-ին փուլում (հունվար-հունիս) «SMART» դասարաններ կառուցվել և գործում են մարզի թվով 12 դպրոցներում՝ Վանաձորի NN 4; 16; 27; 28; 30, Ստեփանավանի NN 1; 6, Սպիտակի N 2, Ալավերդու N 12, Տաշիրի N 2, Օձունի N 1 և Մարգահովիտի ուսումնական հաստատություններում:

2-րդ փուլում (հուլիս-դեկտեմբեր) նախատեսվում են «SMART» դասարաններ հիմնադրել մարզի թվով 5 դպրոցներում ՝ Շնողի, Ջրաշենի, Մեծավանի N1, Ֆիոլետովոյի և Վանաձորի N 25 դպրոցներում, որոնց նախագծային աշխատանքներն արդեն սկսվել են:
ՀՀ կառավարության 2006թ. հունվարի 26-ի թիվ 346-Ն որոշման համաձայն ՀՀ Լոռու մարզպետարանի ենթակայության թվով 3 դպրոցների ամրացված անշարժ գույք 2016-2017թթ. ուսումնական տարում հանձնվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը /մարզային ենթակայության թվով 150 հաստատություններին ամրացված գույքից հանձնված է 71-ինը/: Գործընթացը կրում է շարունակական բնույթ:


Հատկապես գյուղական դպրոցներում մասնագետ-մանկավարժների պակասը, ինչպես նաև փորձի փոխանակում իրականացնելու, դպրոցների միջև բարեկամական կապեր հաստատելու նպատակով մարզում պարբերաբար իրականացվել են հեռավար դասեր:

Նախապատրաստվել և ներկայացվել են Լոռու մարզի հանրակրթական դպրոցների դասագրքերի 2017-2018 ուստարվա հայտերը:
ՀՀ Լոռու մարզպետի հանձնարարությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից ՀՀ կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը և սովորողների կրթական մակարդակը ուսումնասիրելու նպատակով մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի աշխատակիցների կողմից կազմակերպվել են այցելություններ դպրոցներ: Կատարվել են դասալսումներ, ինչպես նաև տրվել են թեմատիկ գրավոր աշխատանքներ հայոց լեզու, մաթեմատիկա, ռուսաց լեզու, անգլերեն, քիմիա առարկաներից, որոնց մասով կատարվել է վերլուծություն: Արդյունքում ի հայտ եկած թերությունները շտկելու համար տրվել են համապատասխան հանձնարարականներ, որոնց պարտադիր կատարումը վերահսկվում է կրթության բաժնի կողմից: Գործընթացը կրում է շարունակական բնույթ:
2016-2017թթ. ուսումնական տարվա ընթացքում դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր պաշտոնի համար կազմակերպվել և անց է կացվել թվով 73 մրցույթ:
Ուսուցչի թափուր տեղի համար կազմակերպվել և անցկացվել է 973 մրցույթ:
Պատրաստվել և կրթության ազգային ինստիտուտի հետ համատեղ մշակվել է վերապատրաստման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ժամանակացույցը ըստ առարկաների, և ցուցաբերվել է աջակցություն ուսուցիչների վերապատրաստման գործընթացը կազմակերպելու համար: ՀՀ կառավարության 2010թ. հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշմամբ հաստատված հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման կարգի համաձայն 2016թ. դեկտեմբերին ատեստավորման ներկայացված ուսուցիչներից պարզ ընթացակարգով ատեստավորվել են 514-ը, տարբեր պատճառներով վերապատրաստման դասընթացներին չեն մասնակցել և չեն ատեստավորվել 90 ուսուցիչներ:

2017թ-ի ատեստավորման ենթակա թվով 653 ուսուցիչներ վերապատրաստվել են Կրթության ազգային ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի աշխատակիցների կողմից: Համընդանուր ներառական կրթության անցնման ծրագրի շրջանակում, 2016թ-ի սեպտեմբերից մինչև 2017թ-ի փետրվար ամիսը, նույն կառույցի կողմից վերապատրաստվել են մարզի բոլոր մանկավարժական աշխատողները:
2017թ-ի հունվար-մարտ ամիսներին հաշվառվել են մարզի բոլոր դպրոցների 9-րդ դասարանի աշակերտները` ըստ բնագիտական առարկաներից ավարտական քննություններ հանձնելու ցանկության:
Իրականացվել է մեծածավալ նախապատրաստական աշխատանք 2016-2017թ. ուստարվա համար նախատեսված 2016թ-ի դեկտեմբեր և 2017թ-ի հունիս ամիսներին կայացած սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների, ինչպես նաև հուլիսի 2-8-ը և(կամ) օգոստոսի 20-30 ընկած ժամանակահատվածում վերաքննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգի պահանջներին համապատասխան կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ :
Ոլորտին վերաբերող բազմաբնույթ հարցերի առնչությամբ կատարվել է քաղաքացիների ընդունելություն:

 

 


Առարկայական օլիմպիադաների կազմակերպում
Փետրվարի 9-ից մարտի 6-ը կազմակերպվել և անց է կացվել դպրոցականների առարկայական օլիմպիադանների տարածքային և մարզային փուլերը, որոնց մասնակցել են համապատասխանաբար՝ 1519 և 700 աշակերտներ: Մարզային փուլի արդյունքում 155 /նախորդ տարում` 115/ աշակերտներ իրավունք են նվաճել մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին:
Վերջնական արդյունքում մարզը ունեցել է հանրապետական փուլի 41 / նախորդ տարում ` 34/ մրցանակակիր, որոնցից.
ա/ 1-ին կարգի դիպլոմ – 4 / նախորդ տարում` 4/
բ/ 2-րդ կարգի դիպլոմ –6 /նախորդ տարում` 4/
գ/ 3-րդ կարգի դիպլոմ –5/ նախորդ տարում` 12/
դ/ գովասանագիր - 26/ նախորդ տարում` 14/:


ՆԶՊ առարկայից օլիմպիադայի հանրապետական փուլի մասնակիցները թիմային հաշվարկով գրավել են 2-րդ պատվավոր տեղը (առաջին տեղ գրաված թիմին զիջելով ընդամենը մեկ միավոր):
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա մրցանակաբաշխության <<Լավագույն աշակերտ 2017>> անվանակարգի հաղթողներ են ճանաչվել <<Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի>> աշակերտներ Ռոստոմ Պողոսյանը և Լիլիթ Պալյանը:
Նույն դպրոցի աշակերտներ Համլետ Խաչատրյանը և Սպարտակ Սաղյանը մասնակցել են Աստանայում և Թայլանդում կայացած քիմիայի միջազգային օլիմպիադաներին և համապատասխանաբար արժանացել են 2 բրոնզե ու 1 արծաթե, 1 բրոնզե մեդալների:
2016-17 ուսումնական տարվա ընթացքում Լոռու մարզում ՀՀ Կառավարության հաստատած ծրագրի շրջանակում Պաշտպանության, ԿԳ նախարարությունների և Լոռու մարզպետարանի հովանու ներքո, տարբեր խորագրերով անց է կացվել շարադրությունների հանրապետական մրցույթներ՝ միտված մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության զարգացմանը, անկախ և հզոր հայրենիքի կերտման գաղափարի խթանմանը մեր երիտասարդության շրջանում: Ուսումնական հաստատություններում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել, նվիրված Հայոց Մեծ եղեռնի 102-ամյա տարելիցին, Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակմանը, Մայիսյան հերոսամարտերին և այլն:
«Ընթերցման օլիմպիադա 2016»
Փետրվարի 1-ից ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ և «Անտարես» հրատարակչության նախաձեռնությամբ հանրապետության բոլոր դպրոցներում անց է կացվոել «Ընթերցման օլիմպիադա 2017-ը», որին մասնակցում են 6-րդ դասարանցիները: Օլիմպիադային մասնակցելու համար աշակերտները գրանցվել են dasaran.am կայքում՝ ձեռք բերելով մասնակցության իրավունք: Օլիմպիադան անց է կացվել երեք փուլով՝ դպրոցական, մարզային, հանրապետական: Լավագույն երեք աշակերտները կմասնակցեն հանրապետական փուլին:

Շախմատը Լոռու մարզի դպրոցներում
Շախմատը որպես պարտադիր առարկա հանրակրթական դպրոցներում մտել է 2011 թվականին: Այն շարունակում է մեծ հետաքրքրություն առաջացնել սովորողների մոտ:
2014-15 ուսումնական տարում շախմատ առարկան ուսուցանել է տաս հազար հարյուր քառասունչորս աշակերտ, 2015-16 ուսումնական տարում աճել է և կազմում է 10268, իսկ 2016-17 ուսումնական տարում` 10286:
2006թ.-ից մեծ հետաքրքրությամբ կազմակերպվում և անց է կացվում դպրոցականների շախմատի օլիմպիադաները: Մինչ այժմ անկացրած տաս օլիմպիադաներից Լոռու մարզի շախմատի դպրոցականների թիմը երեք անգամ նվաճել է չեմպիոնի կոչումը և մեկ անգամ զբաղեցրել է երկրորդ տեղը: 2017թ. հունվարից սկսած անց է կացվել Լոռու մարզի դպրոցականների շախմատի տասնմեկերորդ օլիմպիադայի երեք փուլերը: Հաշվի առնելով սովորողների հետաքրքրությունը շախմատ առարկայի նկատմամբ, ինչպես նաև առարկայի ազդեցությունը նրանց ստեղծագործական մտածողության վրա, համաձայն ԿԳ նախարարաի հանձնարարականի մարզպետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներում ստեղծվել են շախմատի խմբակներ, որպես լրացուցիչ կրթական ծառայություն:
Լավագույն տնօրեն, ուսուցիչ, դաստիարակ մրցույթների կազմակերպում
ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013թ. դեկտեմբերի 5-ի թիվ 1354–Ն հրամանով հաստատված <<Տարվա լավագույն ուսուցիչ, դաստիարակ, տնօրեն մրցույթների անցկացման մասին>> կարգի պահանջներին համապատասխան ՀՀ Լոռու մարզպետի 2017թ. ապրիլի 19-ի թիվ 37, 38 և 39 կարգադրություններով ստեղծվել են 2017թ-ի <<Տարվա լավագույն տնօրեն>>, <<Տարվա լավագույն ուսուցիչ>> և <<Տարվա լավագույն դաստիարակ>> մրցույթների անցկացման հանձնաժողովներ: Նախապատրաստվել և քննարկվել են <<Տարվա լավագույն ուսուցիչ>>, <<Տարվա լավագույն տնօրեն>>, << Տարվա լավագույն դաստիարակ>> մարզային փուլի մասնակիցների գործերը, ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ՝ նրանց մոտ դասալսումներ կազմակերպելու նպատակով:
2016-2017 ուսումնական տարվա Լոռու մարզի տարվա լավագույն ուսուցիչ է ճանաչվել <<ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի դասվար Լուսիկ Միրաբյանը: Լոռու մարզի <<Տարվա լավագույն տնօրեն>> անվանակարգում 2016-2017 ուսումնական տարվա լավագույն տնօրեն է ճանաչվել <<ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 30 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրեն Սուսաննա Դարբինյանը, իսկ <<Լավագույն դաստիարակ>> անվանակարգում հաղթող է ճանաչվել <<Ալավերդու թիվ 6 ՆՈՒՀ>> ՀՈԱԿ-ի դաստիարակ Արմինե Ձավարյանը:
Հատուկ /ներառական/ կրթություն
Հատուկ կրթություն մարզում իրականացվել է Վանաձորի թիվ 1 հատուկ /օժանդակ/ դպրոցում` 67 երեխա/ և Սպիտակի հատուկ դպրոցում` 70 երեխա:
2016-17թթ ուստարում ներառական կրթություն իրականացրել են մարզային ենթակայության 17 հանրակրթական դպրոցներ, որտեղ, ընդհանուր հաշվով, ընդգրկվել է 555 աշակերտ:
Ստորև ներկայացված է մարզային ենթակայության ներառական կրթություն իրականացնող հաստատությունների քանակը և երեխաների թիվն ըստ վերջին տարիների:

Խոցելի երեխաների սոցիալական ներառում. <<Երեխայի խնամքի համակարգի բարեփոխման շրջանակներում այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթության ծառայությունների ընդլայնում>> ծրագրի շրջանակներում 2016թ-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին ԿԱԻ Վանաձորի մասնաճյուղի հետ համատեղ մեկնարկել է մարզի բոլոր դպրոցների մանկավարժական կոլեկտիվների վերապատրաստումներ, որը կշարունակվել է մինչև 2017թ-ի փետրվարի 3-ը:
Հանրապետական գործադիր մարմիների հետ համագործակցության ապահովում եւ դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առընչվող հարցերի ներկայացում:
Մարզում գործում են 6 բուհ՝ որից 2-ը ոչ պետական, 9 միջին մասնագիտական և 2 արհեստագործական պետական ուսումնական հաստատություններ, որոնց հետ համագործակցելով և համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելով, մարզի սոցիալ-տնտեսական զարգացումների վերաբերյալ առաջարկություններ են ներկայացվել ՀՀ համապատասխան նախարարություններ` մասնագիտությունների ընտրության հետ կապված: Այս գործընթացը իրականացվում է յուրաքանչյուր տարի:

Ռազմահայրենասիրական դաստիարակություն
Աճող սերնդի դաստիարակության գործում կարևոր դեր է խաղում ռազմահայրենասիրական աշխատանքների կազմակերպումը հանրակրթական դպրոցում: Այդ խնդիրների լուծման ուղղությամբ էական աշխատանք է կատարվել Լոռու մարզի հանրակրթական դպրոցներում: 2016-2017 ուսումնական տարում մարզի տարածքում գործող 163 ավագ, միջնակարգ և հիմնական դպրոցների ռազմագիտության դասասենյակները և լսարանները նորացվել են համապատասխան դիդակտիկ պարագաներով, ցուցադրական նյութերով և տեսաֆիլմերով: Ներկա դրությամբ մարզի տարածքում գտնվող 163 ավագ, միջնակարգ և հիմնական դպրոցներից 132-ում առկա է 247 միավոր ուսումնական զենք, որից 130-ը ուսումնական ինքնաձիգ զենք է, 19-ը՝ նռնականետ, 98-ը՝ օդամղիչ հրացան: Մնացած 31 դպրոցները հիմնական դպրոցներ են և դրանցում աշակերտների թիվը փոքր է (մինչև 20), այդ իսկ պատճառով հայտեր չեն ներկայացվել: Մարզի 163 դպրոցներում աշխատող զինղեկներից 102 ունի բարձրագույն, իսկ 42 միջին մասնագիտական կրթություն: Նրանցից 136 ունի սպայական, 12 սերժանտական կամ շարքայինի կոչում, իսկ 15-ում զինղեկ չկա:
Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության կազմակերպման գործում կարևոր է դպրոցների հետ ռազմաշեֆական աշխատանքների կազմակերպումը: Ներկա դրությամբ մարզի բոլոր դպրոցները կապված են շեֆ - զորամասերի հետ և արդյունավետ աշխատանք են տանում սովորողների՝ ՀՀ ազգային բանակում ծառայության նախապատրաստելու և հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը բարձր մակարդակով կատարելու ուղղությամբ:
«Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հանրային քննարկումների շրջանակում Լոռու մարզպետարանում ստեղծվեցին աշխատանքային խմբեր, որոնք սույն թվականի մայիսի 6-ին և 16-ին կազմակերպեցին հանդիպում-խորհրդակցություններ Վանաձորում, Սպիտակում, Ստեփանավանում և Ալավերդիում՝ տվյալ տարածաշրջանի դպրոցների տնօրենների, փոխտնօրենների և ՆԶՊ առարկայի ուսուցիչների մասնակցությամբ: Հանդիպումնեիր ընթացքում մասնակիցներին ներկայացվել է ծրագրերով ընձեռվող հնարավորությունները, պայմանները և առավելությունները, որոնց շնորհիվ զորակոչային տարիքի ուսանողները կարող են շարունակել ուսումը և զինվորական ծառայություն անցնել սպայի կարգավիճակում։ Ծրագրերի շարունակականությունն ապահովելու նպատակով դպրոցների տնօրեններին հանձնարարվել է նմանատիպ հանրային քննարկումներ կազմակերպել նաև ավագ դասարանների սովորողների և նրանց ծնողների մասնակցությամբ:
Տարածքային զինկոմիսարիատների հետ համագործակցված աշխատանք է տարվում շրջանավարտների կողմից ՀՀ, ԱՊՀ և արտասահմանյան երկրների բուհեր ընդունվելու համար: 2017թ. գարնանը մարզի բոլոր տարածաշրջաններում և քաղաքներում կազմակերպվել են հանդիպումներ շրջանավարտների, ՀՀ ՊՆ և ռազմական բուհերի դասախոսների հետ:
2017թ. մայիս ամսին հաջողությամբ կազմակերպվեցին մեկօրյա ռազմադաշտային պարապմունքները: Դրանց մասնակցեցին 11 և 12-րդ դասարաններում սովորող պատանիները:
Դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների բաշխումը
Դասագրքերի շրջանառու համակարգով 2016-2017 ուստարվա սկզբում բաշխվել է 22 անուն 26 593 դասագիրք: Դասագրքերի վարձավճարների գանձումը մարզում կատարվել է 100 տոկոսով:
Ստացվել են տարրական դասարանների 19 անուն 34 922 դասագիրք, 1 անուն 142 ուսուցչի ձեռնարկ:
Կրթության ազգային ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի հետ համատեղ մարզի մի շարք դպրոցներում կազմակերպվել են դասագրքերի վերաբերյալ քննարկումներ, դասալսումներ, տրվել են մեթոդական ցուցումներ:
Սովորողների հանգստի կազմակերպում և հիմնադրամների գործունեություն
Պարենի Համաշխարհային Ծրագրի Հայաստանյան գրասենյակի կողմից մարզի 138 դպրոցներում իրականացվել է <<Դպրոցական սնունդ>> ծրագիրը, որի շրջանակներում տարրական դասարանների եւ նախակրթարանների 11283 երեխաների համար 1-անգամյա սնունդ է կազմակերպվել:
Ծրագրում ընդգրկված են նաև դպրոցներում գործող 31 նախակրթարանները: Նախադպրոցական կրթության զարգացման ուղղությամբ համագործակցություն է իրականացվել Կրթության ազգային ինստիտուտի, ԿԳՆ կրթական ծրագրերի կենտրոնի, միջազգային, բարեգործական կազմակերպությունների («Վորլդ Վիժն», ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի UNICEF, «Փրկեցեք երեխաներին», «Քայլ առ քայլ և այլն), հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կառույցների հետ:
Ի կատարումն <<Դպրոցականների` 2017 թվականի ամառային հանգստի կազմակերպման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին>> ՀՀ վարչապետի` 13.03.2017թ. N 236-Ա որոշման 3-րդ կետի՝ նախապատրաստվել է մարզի սոցիալապես անապահով, ծնողազուրկ 7-13 տարեկան 415 աշակերտների ցուցակը, որոնք իրենց ամառային հանգիստը 3 հերթափոխով անց են կացրել Հանքավանի «Լուսաբաց» մանկական առողջարարական ճամբարում: Պատշաճ մակարդակով կազմակերպվել է երեխաների մեկնումը եւ վերադարձը:
Մարզի 31 ուսման գերազանց առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների աշակերտներին և սովորողներին նշանակվել է <<Լոռու դպրոց>> հիմնադրամի անվանական կրթաթոշակ 3000-10000 դրամիչափով: 17 շնորհալի երեխաների <<Լոռու մշակույթ և սպորտ>> հիմնադրամի կողմից նշանակվել է 10000-20000 դրամի չափով կրթաթոշակ:
Նոր ուսումնական տարվա կապակցությամբ օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում <<Լոռու դպրոց>> հիմնադրամի կողմից մարզի ավելի քան 1200 անապահով ընտանիքների դպրոցական երեխաների կհատկացվեն 11 անուն գրենական պիտույքներ, գրքերի վարձավճարներ և զանազան կարգի այլ օգնություններ:
Դպրոցներում ինտերնետ կապով ապահովվածության ուղղությամբ ձեռնարկած միջոցները
Մարզի հանրակրթություն իրականացնող բոլոր դպրոցները ունեն համակարգիչներ, համակարգչային դասարաններ` ապահովված համացանցով: Հետևողական աշխատանք է տարվում դպրոցներում <<Սմարթ դասասենյակ>> ստեղծելու և կահավորելու ուղղությամբ:
Մարզային ենթակայության բոլոր 150 դպրոցներում ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աջակցությամբ ստեղծվել և գործարկվել են կայքէջերը:
Իրականացվել են <<Հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին>> 2016-2017 ուսումնական տարվա վիճակագրական հաշվետվությունների ձևերի բաշխումը և հավաքագրումը:
Կրթական հաստատություններում աշխատավարձի ժամանակին վճարում
2017 թվականի ընթացքում մարզի դպրոցների աշխատավարձերի վճարումները յուրաքանչյուր ամսվա համար կատարվել է ժամանակին՝ մինչև հաջորդ ամսվա 5-10-ը, իսկ դպրոցների մեծամասնությունը դեկտեմբեր ամսվա համար՝ մինչև դեկտեմբերի 30-ը:
Մարզպետարանի եւ մարզային ենթակայության կազմակերպությունների կրթության բնագավառում իրականացրած գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը
Կրթության բնագավառում մարզպետարանի եւ մարզային ենթակայության կազմակերպությունների կրթության բնագավառում իրականացրած գործունեության մասին տեղեկատվությունները տեղակայվում են ՀՀ Լոռու մարզպետարանի և դպրոցների էլեկտրոնային կայքերում :
Կրթության բնագավառում համապատասխան կառույցների գործունեության մասին տեղեկատվություններ են հրապարակվում <<Լոռու մարզ>>, <<Վանաձորյան խճանկար>> թերթերում, ինչպես նաև տեղական հեռուստաալիքներում :

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53