Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՌԴ գլխավոր հյուպատոսի այցը Լոռու մարզ

15.08.2017

 Այսօր՝ օգոստոսի 15-ին ճանաչողական այցով Լոռու մարզում էր Հայաստանի Հանրապետությունում ՌԴ նորանշանակ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Անատոլեվիչ Կոպնինը: Լոռու մարզպետարանում նա հանդիպում ունեցավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանի հետ:
Առաջին անգամ լինելով Լոռիում, պարոն Կոպնինը մարզի ղեկավարին տեղեկացրեց, որ ունի դիվանագիտական գործունեության որոշակի փորձ, մինչ նոր պաշտոնավարումը հյուպատոսական աշխատանք է կատարել Տաջիկստանում և Վիետնամում:
Հյուրի խնդրանքով մարզպետ Ա. Նալբանդյանը տեղեկատվություն տվեց Լոռու մարզի վարչակառուցվածքային պատկերի, տնտեսական, սոցիալական, մշակութային առանձնահատկությունների, զարգացման գերակա ուղղությունների՝ հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, տուրիզմի և այլնի վերաբերյալ: Ա. Կոպնինի համար թեևս հետաքրքիր անակնկալ էին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մարզի ձեռքբերումները, հատկապես կրթական համակարգում «Սմարթ» համակարգի նշանակալի ներդրումներն ու հեռանկարային ծրագրերը:
Իր գոհունակությունն արտահայտելով ջերմ հյուրընկալության, բազմակողմանի տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ, պարոն Կոպնինը իր հերթին հավաստիացրեց, որ իր գործունեության ընթացքում կջանա հնարավորինս նպաստելու հայ-ռուսական համագործակցության էլ ավելի բարելավմանն ու զարգացմանը և իր անձնական կապերը կօգտագործի Լոռու մարզում ռուսական բիզնեսի փոխշահավետ ներդրումների, երկկողմանի զբոսաշրջային գործունեության խթանման համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53