Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայքի հրապարակում «Ծիծեռնակի» ճամբարականներն էին

15.08.2017

 16-րդ տարին է, ինչ Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում իրենց ամառային հանգիստն են անցկացնում Լոռու և այլ մարզերի 9-ից 14 տարեկան դպրոցականներ՝ հիմնականում կարիքավոր ընտանիքների երեխաներ: Ավանդույթի համաձայն, օգոստոսի 15-ին՝ վերջին հերթափոխի ավարտին, ճամբարականները փողային նվագախմբի ուղեկցությամբ «Ծիծեռնակ» ճամբարից հետիոտն ուղևորվեցին Վանաձորի Հայքի հրապարակ, կազմեցին հանդիսավոր տողան: Ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պաշտոնյաներ, հոգևոր այրեր: Փողային նվագախմբի կողմից ՀՀ պետական օրհներգի կատարումից հետո ներկաները Տերունական աղոթք հնչեցրին առ Աստված, լսվեցին ճամաբարականների հակիրճ զեկույցները:
Սեպուհ սրբազանը բարձր գնահատեց մարզային և քաղաքային իշխանությունների ջանքերը ճամբարականների ակտիվ հանգստի կազմակերպմանն աջակցելու համար, առանձնապես երախտագիտությունն արտահայտելով մոսկվայաբնակ վանաձորցի գործարարներ հայր և որդի Արտակ և Արգիշտի Էվոյաններին՝ տարիներ շարունակ բազմահարյուր երեխաների հանգստին և դաստիարակությանը նյութապես սատար կանգնելու, թեմի նախաձեռնած բարեգործական ծրագրերին աջակցելու համար:
Ճամբարականներին ջերմորեն ողջունեց և բարեմաղթանքի խոսք ասաց մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Ընդհանուր առմամբ այս տարվա ամռանը իրենց ակտիվ հանգիստն են անցկացրել Լոռու մարզի տասնյակ համայնքներ 200 դպրոցականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36