Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն 24.10.2016
Հոկտեմբերի 24-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Ճանաչողական այցով Լոռու մարզում էր Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը 21.10.2016
Հոկտեմբերի 20-ին երկօրյա ճանաչողական այցով Լոռու մարզում էր Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էռլուն, տիկնոջ՝ Չժան Ինմեյի հետ:Նրանց ուղեկցում էին դեսպանատան տնտեսական և առևտրային համագործակցության հարցերով խորհրդատու Վան Խունլյանը, դեսպանատան առաջին քարտուղար Վան Շուցզյանը, դեսպանի օգնական Ցզո Սյանը:

«Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսին Լոռու մարզը ներակայացել է յուրօրինակ տաղավարով 20.10.2016
Հոկտեմբերի 21-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում տեղի է ունեցել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացումը, որի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին և հյուրերին ցուցադրել բարձրորակ գյուղատնտեսական և պարենային ապրանքի տեսականին:

Մարզպետն ընդունեց մարզի գյուղական համայնքների նորընտիր ղեկավարներին 19.10.2016
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այսօր մարզպետարանում հյուընկալեց մարզի գյուղական համայնքների նորընտիր ղեկավարներին: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալներ Արսեն Դարբինյանը, Հովհաննես Թադևոսյանը, Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանը, մարզպետարանի աշխատակիցներ:

Տեղի ունեցավ Վանաձորի նորընտիր համայնքապետ Մամիկոն Ասլանյանի երդման արարողությունը 18.10.2016
Հոկտեմբերի 17-ին Վանաձորի քաղաքապետարանի դահլիճում կայացավ նորընտիր համայնքապետ Մամիկոն Ասլանյանի երդման արարողությունը, որին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Վանաձորի առաջին և երկրորդ քաղաքապետեր Անդրանիկ Հարությունյանն ու Սամվել Դարբինյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, համայնքի ավագանու` Հայաստանի հանրապետական կուսակցության և Հայ հեղափոխական դաշնակցության համամասնական ցուցակներով ընտրված ավագանու անդամները, Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի աշատակիցներ, մտավորականներ:

Կմշակվի մարզի 2017-2025թ.թ. ռազմավարական զարգացման ծրագիր 18.10.2016
ՀՀ մարզերի 2017-2025 թթ. ռազմավարությունների մշակման աշխատանքների վերաբերյալ քննարկումների շրջանակներում Լոռու մարզպետարանում հանդիպում-քննարկում էր կազմակերպվել մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ: