Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռի-Արաբկիր համագործակցությունը նոր էջեր է բացում

Լոռի-Արաբկիր համագործակցությունը նոր էջեր է բացում 19.05.2015

Լոռու մարզ-Երևանի Արաբկիր վարչական շրջան համագործակցությունը նոր էջեր է բացում: Եթե մինչ այժմ փոխգործակցության հիմնական ոլորտը դպրոցներն ու նախակրթարաններն էին, ապա այսուհետ միմյանց հետ աշխատելու հնարավորություն կունենան նաև առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտների ներկայացուցիչները:

Լոռու մարզում  կիրականացվի Երեխայի խնամքի համակարգի բարեփոխման ծրագիր

Լոռու մարզում կիրականացվի Երեխայի խնամքի համակարգի բարեփոխման ծրագիր 19.05.2015

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ վերջինիս կողմից Հայաստանում իրականացվում է Երեխաների խնամքի համակարգի բարեփոխումների աջակցության ծրագիրը:

Տեղական հանրաքվե 18.05.2015

Մայիսի 17-ին Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքներում տեղի ունեցավ տեղական հանրաքվե՝ «Համաձա՞յն եք, որպեսզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները միավորվեն՝ «Թումանյան համայնք» անվանմամբ, Թումանյան համայնքային կենտրոնով, Թումանյան, Քոբերի կայարան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր բնակավայրերով» հարցադրմամբ: Քվեարկության արդյունքներին (ըստ համայքների) կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի www.elections.am կայքում:

Աշխատանքային այցով  Լոռու մարզում էր ՀՀ վարչապետը

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ վարչապետը 15.05.2015

Մայիսի 14-ին ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ աշխատանքային այցով Լոռու մարզ էր ժամանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Շնորհակալագրերի արժանացան մարզի բուժհաստատություններում աշխատող բազմազավակ մայրերը

Շնորհակալագրերի արժանացան մարզի բուժհաստատություններում աշխատող բազմազավակ մայրերը 15.05.2015

Ընտանիքի միջազգային օրվա առթիվ՝ մայիսի 15-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի դահլիճում հանդիպում ունեցավ մարզի բուժհաստատություններում աշխատող բազմազավակ մայրերի հետ: Մարզի ղեկավարը շնորհավորեց մայրերին գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ մաղթելով ընտանեկան ջերմություն, անդորր ու բարեկեցություն:

ՀՀ Լոռու մարզպետի գավաթ-2015

ՀՀ Լոռու մարզպետի գավաթ-2015 15.05.2015

Մայիսի 16-ին, արդեն չորրորդ անգամ, Վանաձորի մարզապալատում կմեկնարկի ֆուտզալի Լոռու մարզպետի գավաթի 2015թ. խաղարկությունը: Մարզի բոլոր տարածաշրջաններում արդեն ավարտվել են նախնական խաղերը և եզրափակիչ փուլ մտած թիմերը շուրջ մեկ շաբաթ չորս ենթախմբերում կվիճարկեն մրցանակային տեղերը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 09:13:58