Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը հետևեց քննությունների ընթացքին

Մարզի ղեկավարը հետևեց քննությունների ընթացքին 02.06.2015

Հանրապետության դպրոցներում հունիսի 1-ին մեկնարկեցին դպրոցական, նաև ավարտական քննությունները: Նույն օրը 9-րդ դասարանցիները քննություն հանձնեցին «Հայոց լեզու և գրականություն» առարկայից:

Նշվեց Հանրապետության տոնը և Ղարաքիլիսայի հերոսամարտի 97-րդ տարելիցը

Նշվեց Հանրապետության տոնը և Ղարաքիլիսայի հերոսամարտի 97-րդ տարելիցը 01.06.2015

Մայիսի 28-ին վանաձորցիները հանդիսավորությամբ նշեցին Հանրապետության տոնը և Ղարաքիլիսայի հերոսամարտի 97-րդ տարելիցը: Ավանդույթի համաձայն՝ տոնական միջոցառում էր կազմակերպվել Ղարաքիլիսայի ճակատամարտի վայրում՝ «Կոտրած եկեղեցի» հուշակոթողի մոտ:

Աշխատանքային խորհրդակցություն 01.06.2015

Հունիսի 1-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետների, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին մարզում վերջին մեկ շաբաթում տեղի ունեցած արտակարգ իրավիճակներին, համայնքներում եկամուտների հավաքագրմանը, առողջապահական իրադրությանը վերաբերող, քաղաքաշինությանը, գարնան գյուղատնտեսական աշխատանքներին, կրթությանն առնչվող և մի շարք այլ հարցեր:

Հաշմանդամության հիմնախնդիրները օրակարգային են 01.06.2015

Լոռու մարզպետարանի դահլիճում փոխմարզպետ Արսեն Դարբինյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց (ՀՈՒԱ) հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի հերթական նիստը:

Լոռու մարզպետը հյուրընկալեց Ֆրանսիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Լոռու մարզպետը հյուրընկալեց Ֆրանսիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին 27.05.2015

Մայիսին 27-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հյուրընկալեց Հայաստանում Ֆրանսիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեյին: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը և մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը: Մարզի ղեկավարին շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ դեսպանը նշեց, որ սա իր առաջին ճանաչողական այցն է մարզեր:

ՀՀ ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն անցկացրեց մարզպետների մասնակցությամբ 27.05.2015

Մայիսի 26-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանրապետության տասը մարզերի մարզպետների մասնակցությամբ անցկացրեց հերթական ամենամսյա խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:27:34