Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Դիակոնիան» հավատարիմ է իր կոչմանը

10.10.2017

 Նոր ուսումնական տարվա շեմին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից մարզպետարանի համապատասխան կառույցներին տրված հանձնարարականին և համայնքների ղեկավարներին և բարեգործական կազմակերպություններին ուղղված կոչին՝ թե ոչ մի երեխա գրենական պիտույքի կամ հագուստի պատճառով չպիտի դուրս մնա ուսումնապրոցեսից, բուռն արձագանք ստացավ նաև Լոռու մարզի բարեկամ, մարզում երկարամյա բարեգործական ծրագրեր իրականացրած «Դիակոնիա» կազմակերպության կողմից: Այսօր Ալավերդի, Ախթալա, Տաշիր, Ստեփանավան, Սպիտակ, Վանաձոր քաղաքների սոցիալապես խոցելի ընտանիքների 100 երեխաների կազմակերպության կողմից բաժանվեց հագուստ, գրենական պիտույքներ և մարզակոշիկ: Բարերարները խոստացել են նոյեմբեր ամսին կարիքավորներին հատկացնել նաև տաք հագուստ:
Ինչպես նշեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, «Դիակոնիան» որոշ չափով փոխել է աջակցության ձևաչափը և անհատական օգնությունների փոխարեն այսուհետ շեշտը դնելու է ամբողջ ընտանիքի կարիքավորության վրա: Կոնկրետ այս անգամ կազմակերպության ուշադրության կենտրոնում են եղել նաև խնամատար, բազմազավակ ընտանիքների, ինչպես նաև գիշերօթիկ դպրոցի կամ խնամքի կենտրոնի փակման պատճառով հանրակրթական դպրոց ուղղորդված երեխաները

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23