Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Բերքի տոնը»՝ հոկտեմբերի 8-ին

03.10.2017

 Հոկտեմբերի 8-ին, ժամը 11-ին Վանաձորի Հայքի հրապարակում տեղի կունենա ավանդական դարձած «Բերքի տոն» տոնահանդեսը և գյուղմթերքների տոնավաճառ:
Բացի մարզի գյուղական համայնքներից բերված բերք ու բարիքի և տեղական արտադրության մթերքների, տոհմային անասունների, գյուղտեխնիկայի, այլ արտադրանքների ու ծառայությունների ցուցադրությունից, կկազմակերպվի նաև գյուղմթերքների տոնավաճառ՝ շուկայականից մատչելի գներով: Տոնական տրամադրություն կապահովեն մարզի գեղարվեստական խմբերը և անհատ կատարողներ:
Սիրով սպասում ենք Ձեզ մասնակցելու այս գեղեցիկ տոնակատարությանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:40:00