Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու թիմը հանրապետական խաղերի երկրորդ մրցանակակիր

04.10.2017

 Վանաձորի քաղաքապետարանի թեթև ատլետիկայի մարզադպրոցի մարզադահլիճում այսօր տեղի ունեցավ գյուղական մարզական խաղերի հանրապետական եզրափակիչ փուլը: Մրցասպարեզում էին հանրապետության 10 մարզերի աղջիկների(16 և ավելի տարեկաններ) և տղաների (20 և ավելի տարեկաններ) հավաքական թիմերը, որոնք պայքարի մեջ մտան 60,100, 500 և 1000 մետր վազքատարածություններում, տեղից հեռացատկ, թենիսի գնդակի նետում, ձգում մրցաձևերում:
Թիմային հաշվարկում անգերազանցելի էր Արարատի մարզի հավաքականը: Լոռու մարզի թիմը գրավեց երկրորդ, Շիրակի մարզը՝ 3-րդ մրցանակային տեղը:
Ընդհանուր հաշվարկով Լոռու մարզի մարզուհիների հավաքական թիմը վաստակեց մեկ 2-րդ և մեկ 3-րդ տեղ, տղաներըի հավաքականը՝ մեկ 3-րդ տեղ:
Անհատական մրցապայքարում մեր մարզիկները անգերազանցելի էին 100 և 500 մետր վազքատարածությունում, հեռացատկում, ձգում վարժությունում: Տարբեր ձևերից լոռեցի մարզիկները արժանացան երկու 2-րդ և մեկ 3-րդ մրցանակի:
Խաղերի թիմային հաղթողներին ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության գավաթ, մրցանակակիրներին՝ մեդալ, հավաստագիր և դրամական պարգև հանձնեցին Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, Վանաձորի քաղաքապետի տեղակալ Արման Բերնեցյանը, նախարարության պաշտոնյաները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59