Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների համայնքների ղեկավարների մասնակցությամբ

Խորհրդակցություն Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների համայնքների ղեկավարների մասնակցությամբ 16.06.2015

Հունիսի 16-ին Լոռու մարզպետի տեղակալ Վանիկ Ասատրյանը Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների համայնքների ղեկավարների և մարզպետարանի պատասախանատու աշխատակիցների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզպետարանում և Սպիտակի քաղաքապետարանում:

Մարզպետը տեղում ծանոթացավ կարկուտի պատճառած վնասներին 15.06.2015

Հունիսի 11-ին՝ ուշ երեկոյան, Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի մի շարք համայնքներում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով հունիսի 12-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանի ուղեկցությամբ եղավ Ճոճկան, Այրում, Քարկոփ, Շնող համայնքներում:

Աշխատանքային խորհրդակցություն 15.06.2015

Երկուշաբթի՝ հունիսի 15-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետների, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին մարզում վերջին մեկ շաբաթում կատարված աշխատանքները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Լոռու մարզում էր 15.06.2015

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հունիսի 12-ին աշխատանքային այցով եղավ Լոռու մարզի կաթնամթերք արտադրող «Դուստր Մելանիա» ընկերությունում` վերջինիս գործունեությանը և ընթացիկ խնդիրներին ծանոթանալու նպատակով: Նրան ուղեկցում էին մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը և Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը:

Լոռու մարզպետարանը և մարզային ենթակայության կառույցները պատրաստ են սերտորեն համագործակցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ

Լոռու մարզպետարանը և մարզային ենթակայության կառույցները պատրաստ են սերտորեն համագործակցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ 12.06.2015

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը կրթական, երեխաների իրավունքների պաշտպանության, առողջապահական, աղետների ռիսկերի նվազեցման և մի շարք այլ ծրագրեր է իրականացնում Լոռու մարզում, որոնց մեծ մասը պիլոտային են:

ՈՒԺԵՂ ԿԱՐԿՈՒՏ 12.06.2015

Հունիսի 11-ին 21.50-ից 22.05-ն ընկած ժամանակահատվածում ՃոՃկան համայնքում տեղացել է ուժեղ կարկուտ: Գյուղապետի վկայությամբ, 15 րոպե շարունակ տեղացած խոշոր կարկուտը վնասել է գյուղի տների տանիքները և տնամերձ հողամասերը: Ստեղծվել է հանձնաժողով վնասի չափերը ճշտելու համար, որը ներկայում աշխատանքներ է իրականացնում նշված համայնքում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27