Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական աջակցությունը խոշորացված համայնքին

Հերթական աջակցությունը խոշորացված համայնքին 28.03.2017

Մեկ տարի առաջ խոշորացված Թումանյան համայնքի մեքենայական հավաքակայանը օրերս ԱՄՆ ՄԶԳ ծրագրով համալրվեց երեք անուն արդիական մեքենաներով՝ մեկական «Կամազ» մակնիշի բեռանատար ու աղբատար ավտոմեքենաներով և անգլիական արտադրության մեկ բազմաֆունկցիոնալ տրակտորով: Ծրագրի ընդհանուր արժեքը 171 մլն դրամ է՝ համայնքի ընդամենը 4 մլն դրամ համաներդրումով:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ 27.03.2017

Թանկագին բարեկամներ: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` թատերարվեստի գործիչներիդ, մասնագիտական տոնի առթիվ: Թատրոնի միջազգային օրը տոն է ոչ միայն թատերաշխարհի գործիչների և աշխատողների, այլև` հանրության համար, մանավանդ` Լոռիում, ուր ժողովրդական թատերախաղերը դարավոր ակունք ունեն, իսկ պրոֆեսիոնալ թատրոնը` շուրջ մեկդարյա տարեգրություն:

Համապետական ընտրություններին ընդառաջ՝ խորհրդակցություն մարզպետարանում

Համապետական ընտրություններին ընդառաջ՝ խորհրդակցություն մարզպետարանում 23.03.2017

ՀՀ Ոստիկանություն-մարզպետարան-ՏԻՄ համագործակցության շրջանակներում մարտի 23-ին տեղի ունեցավ խորհրդակցություն Լոռու մարզպետարանի ստորաբաժանումների պետերի, համայնքների պաշտոնյաների և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Վարչապետն այցելել է Լոռու մարզ.  Միքայել Արամյանցի տունը կվերանորոգվի

Վարչապետն այցելել է Լոռու մարզ. Միքայել Արամյանցի տունը կվերանորոգվի 20.03.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 19-ին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ կառավարության ղեկավարը նախ եղել է Ախթալայում, որտեղ այցելել է ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի տուն, որը կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ ընդգրկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և ստացել պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ:

Աշխատանքային խորհրդակցություն 20.03.2017

Մարտի 20-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը և  Լոռու մարզպետը ծանոթացան Մ 6 միջպետական ճանապարհի շինարարության ընթացքին

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը և Լոռու մարզպետը ծանոթացան Մ 6 միջպետական ճանապարհի շինարարության ընթացքին 20.03.2017

Հայաստանի Հանրապետությունը Վարստանին կապող Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ճանապարհի շինարարությունը գարնան գալստյանը զուգահեռ վերսկսվել է: Ճանապարհաշինության ընթացքին հետևելու նպատակով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մասնագետների ուղեկցությամբ շրջեցին շինհրապարակում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 17:24:35