Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 09.07.2015

Հուլիսի 9-ի Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի բնակիչների համար, այդուհանդերձ ընդունելության էին եկել նաև քաղաքացիներ մարզի այլ տարածաշրջաններից: Նրանց հարցերին առավել սպառիչ պատասխանելու համար մասնակցում էին նաև մարզպետարանի մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ:

Նախադպրոցական կրթության կենտրոններ ունեցան նաև Ջրաշեն և Լեռնավան համայնքները

Նախադպրոցական կրթության կենտրոններ ունեցան նաև Ջրաշեն և Լեռնավան համայնքները 09.07.2015

1988թ.-ի երկրաշարժից հետո Լոռու մարզի Ջրաշեն և Լեռնավան համայնքներում մանկապարտեզներ չեն գործել և միայն 27 տարի անց «Սեյվ դը չիլդրն» միջազգային կազմակերպության ֆինանսական աջակցությամբ և նշյալ համայնքների ներդրմամբ հնարավոր եղավ կյանքի կոչել այս չափազանց կարևոր ծրագիրը: Նախաձեռնությունը հնարավոր եղավ իրագործել Լոռու մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում, քանի որ մարզային իշխանությունները, ի դեմս մարզպետ Ա. Նալբանդյանի, չափազանց կարևորում են նախադպրոցական կրթությունը:

Փոխմարզպետի մասնակցությամբ քննարկվեցին մի շարք օրախնդիր հարցեր

Փոխմարզպետի մասնակցությամբ քննարկվեցին մի շարք օրախնդիր հարցեր 08.07.2015

Հուլիսի 8-ին Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանն աշխատանքային այցով եղավ Ստեփանավան և Տաշիր քաղաքներում՝ խորհրդակցություն անցկացնելով տարածաշրջանների համայնքների ղեկավարների մասնակցութամբ: Այցի հրատապ առիթը համայնքների սեփական եկամուտների հավաքագրման կիսամյակային ցուցանիշների ամփոփումն էր, ինչպես նաև օրախնդիր այնպիսի հարցեր, ինչպիսիք են պետական աջակցությամբ իրականացվող հրատապ ծրագրերը, գլխավոր հատակագծերի կազմման անհրաժեշտությունը, զորահավաքի և զորակոչի աշխատանքների կազմակերպումը, համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատություններում իրականացվող ստուգումները, համայնքներում կատարվող աղբահանության կանոնակարգումը և այլն:

Հանքավան մեկնեց ճամաբարականների երկրորդ հերթափոխը

Հանքավան մեկնեց ճամաբարականների երկրորդ հերթափոխը 08.07.2015

ՀՀ կառավարության կողմից իրականացվող՝ դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում այս տարի ևս Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում ամառային հանգիստ անցկացնելու հնարավորություն են ստացել 7-13 տարեկան դպրոցականներ՝ Լոռու մարզի բոլոր տարածաշրջաններից:

Մարզային խորհրդակցություն ՏԿԱԻՆ-ում

Մարզային խորհրդակցություն ՏԿԱԻՆ-ում 07.07.2015

Հուլիսի 6-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի մարզպետերի և Սյունիքի փոխմարզպետի մասնակցությամբ: Քննարկվել են հրատապ ծրագրերը, մարզերում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները:

Վարչապետին են ներկայացվել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը

Վարչապետին են ներկայացվել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը 07.07.2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենին և հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06