Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Մարաթոն-դրամահավաք-2017» Առայժմ հավաքագրվել է 12 մլն 781 հազար դրամ

20.11.2017

 <<Հայաստան» համահայկական հիմնադրամի հայրենանվեր նախաձեռնությանն ընդառաջ Լոռու մարզում ավանդույթի համաձայն իրականացվող «Մարաթոն-դրամահավաքն» այս տարի ևս անցկացվեց Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում : «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Արցախյան Հանրապետությունում խորքային հորերի խորատում, նոր ոռոգման ցանցի կառուցում և արեգակնային էներգիայի համակարգի ներդրում» ծրագրի իրականացմանը կհատկացվի այս տարվա ողջ հանգանակությունը:
Նոյեմբերի 18-ին վաղ առավոտից Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատը մարդաշատ էր՝ լոռեցիները շտապում էին իրենց մասնակցությունն ունենալ հայրենանվեր այս նախաձեռնությանը: Նրանց թվում էին նաև մարզի ղեկավարը, մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյանները: Լոռու մարզպետը հպարտությամբ է նշում, որ լոռեցիները համախմբվում են ցանկացած մարդասիրական նախաձեռնության շուրջ:
Մարաթոն-դրամահավաքի հանձնաժողովի նախագահ Մայիս Խաչատրյանի տեղեկացմամբ՝ առայժմ հավաքագրվել է 12 մլն 781 հազար դրամ:
Համեմատաբար խոշոր ներդրումներ են կատարել Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցը, Տաշիրի թիվ 2 միջնակարգ դպրոցը, «Հայկական էլետրացանցեր» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղը, իսկ անհատներից` Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Անցած տարվա մարաթոնի ժամանակ հավաքագրվել է ավելի քան 13,3 մլն դրամ:
Մ. Խաչատրյանը տեղեկացրեց, որ դրամահավաքը շարունակվում է և այս տարի հավանաբար կգերեզանցի անցած տարվա ցուցանիշը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09