Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սպիտակի թիվ 2 դպրոցի աշակերտները մարզի ղեկավարին ներկայացրին ՏՏ ոլորտի իրենց գիտելիքները

24.11.2017

 Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից 2017թ.-ին Լոռին «Սմարթ» մարզ հայտարարելու ծրագիրը քայլառքայլ կյանքի է կոչվում: Վերջինիս շրջանակներում մարզում արդեն թվով 16 դպրոց ունի «Սմարթ» դասասենյակ՝ համալրված անհրաժեշտ տեխնիկայով: Ինչպես հայտնի է, մարզպետի առաջարկությամբ «Սմարթ» դասասենյակները կառուցվել և գույքով համալրվել են դպրոցների կողմից տնտեսված միջոցների հաշվին:
Վերջերս շահագործման հանձնվեց նաև Սպիտակի թիվ 2 դպրոցի «Սմարթ» դասասենյակը և օրեր առաջ դասասենյակը անհրաժեշտ տեխնիկական միջոցներով համալրած երևանյան կազմակերպությունը՝ որպես աջակցություն, դպրոցի կոլեկտիվին հեռավար դասընթացի միջոցով ուսուցանեց այդ տեխնիկական միջոցներից օգտվելու հմտություններ:
Այսօր դպրոցի սպասված հյուրն էր մարզի ղեկավարը: Նրան ուղեկցում էին մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ: Մարզպետը ցանկություն էր հայտնել անձամբ ականատես լինելու դպրոցի երեխաների և մանկավարժների՝ դասասենյակից օգտվելու հմտություններին: Մարզի պաշտոնյաներին միանգամից երկու անակնկալ էր սպասվում՝ երեխաներն ի ցույց դրեցին ոչ միայն տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու իրենց հմտությունները, այլև աշխարհագրության դաս անցկացրեցին ֆրանսերեն լեզվով: Նրանք հեռավար կապ էին հաստատել Վանաձորի թիվ 23 դպրոցի աշակերտների հետ, ովքեր նույնպես դասի մասնակիցը և ունկնդիրը դարձան:
Մարզի ղեկավարն իր գոհունակությունը հայտնեց՝ բարձր գնահատելով թե՛ օտար լեզվին, թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաներին հմտորեն տիրապետելու երեխաների կարողությունը, տնօրենի և ուսուցիչների ջանքերն այդ ուղղությամբ:
-Այս դասասենյակը երբևէ փակ չի լինելու, այն մշտապես ծառայելու է և՛ աշակերտներին, և՛ ուսուցիչներին,-ասաց Ա. Նալբանդյանը:
Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում մարզի բոլոր դպրոցները կունենան այսպիսի դասասենյակներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53