Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հեռավար դաս՝ Մարգահովտի դպրոցում

20.11.2017

 Մարզի ղեկավար Արթուր Նալբանդյանի կողմից 2017թ.-ին Լոռին «Սմարթ» մարզ հայտարարելու ծրագրի շրջանակներում մարզում արդեն թվով 16 դպրոց ունի «Սմարթ» դասասենյակ՝ համալրված անհրաժեշտ տեխնիկայով: Ինչպես հայտնի է, մարզպետի առաջարկությամբ «Սմարթ» դասասենյակները կառուցվել և գույքով համալրվել են դպրոցների կողմից տնտեսված միջոցների հաշվին: Դպրոցները տեխնիկական միջոցները ձեռք են բերել Երևանի «Ալֆա» կազմակերպությունից և վերջինս, որպես աջակցություն, պատրաստակամություն է հայտնել դպրոցների կոլեկտիվներին ուսուցանելու այդ տեխնիկական միջոցներից օգտվելու հմտություններ: Մարզի մի քանի դպրոցներում արդեն իսկ իրականացվել է հեռավար ուսուցում, այսօր նմանատիպ ուսուցում էր կազմակերպվել Մարգահովտի դպրոցի ուսուցչական կազմի համար, որին ներկա էր նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Բարոյանը: Դասընթացի ավարտին՝ նա մարզի ղեկավարի անունից շնորհակալություն հայտնեց կազմակերպությանը բովանդակալից և արդյունավետ դասի կազմակերպման համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23