Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 11.05.2017

Մայիսի 11-ին մարզպետ Արթուր Նալբանդյանն անցակցրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը: Մարզի ղեկավարին սոցիալական, առողջապահական, աշխատանքի տեղավորման, հողային, կոմունալ-կենցաղային տարաբնույթ խնդիրներով դիմեց շուրջ 40 քաղաքացի Վանաձորից, Գուգարքի, Սպիտակի, Թումանյանի տարածաշրջաններից: Նրանց հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ: Նրանց հարցերին տրվեցին պատասխաններ օրենքով սահմանված կարգով:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 11.05.2017

Հարգելի գործընկերներ, Ի կատարումն 2017 թվականի ապրիլի 20-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետի տրված հանձնարարականի և հաշվի առնելով, որ Հայաստանում արդեն իսկ մեկնարկել է զբոսաշրջային ակտիվ սեզոնը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն` կարևորելով համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի, որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ձևավորումը, «ՄաքուրՀայաստան» ծրագրի շրջանակներում հայտարարում է արշավ, որի նպատակն է ՀՀ քաղաքացուն ակտիվ մասնակից դարձնել «ՄաքուրՀայաստան» ծրագրին։

ՇՈՒՇԻԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 25-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

ՇՈՒՇԻԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 25-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ 10.05.2017

Ամեն տարի, Վանաձոր քաղաքում` Սուրբ Սարգիս եկեղեցուն կից, Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղադրված Շուշիի ազատագրմանը նվիրված խաչքարի մոտ տոնվում է հայության համար կարևորագույն նշանակություն ունեցող հաղթանակներից մեկը` Շուշիի հաղթանակի օրը:

Լոռու մարզում մեծ շուքով նշվեց Հաղթանակի օրը

Լոռու մարզում մեծ շուքով նշվեց Հաղթանակի օրը 10.05.2017

Մայիսի 9-ին մարզկենտրոն Վանաձորում մեծ շուքով նշվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-ամյակը և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձը: Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողի մոտ, ուր առավոտից հնչում էր տոնական երաժշտություն, հավաքվել էր հոծ բազմություն: Միջոցառումը վարում էր դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը:

Ա. Նալբանդյան. «ՏՏ ոլորտում բարձրակարգ մասնագետներ պետք է պատրաստենք աշակերտական նստարանից» Վանաձորի թվով 5 դպրոցներում բացվեցին «Սմարթ» դասասենյակներ

Ա. Նալբանդյան. «ՏՏ ոլորտում բարձրակարգ մասնագետներ պետք է պատրաստենք աշակերտական նստարանից» Վանաձորի թվով 5 դպրոցներում բացվեցին «Սմարթ» դասասենյակներ 06.05.2017

Ինչպես և խոստացել էր մարզպետ Արթուր Նալբանդյանը, Լոռին «Սմարթ» մարզ հայտարարելու գաղափարը քայլառքայլ կյանքի է կոչվում: Մարզի ղեկավարի հանձնարարությամբ մարզի թվով 12 դպրոցներ իրենց կողմից տնտեսված ֆինանսական միջոցների հաշվին ձեռնամուխ եղան «Սմարթ» դասասենյակների կառուցմանն ու կահավորմանը: Նրանցից 5-ն արդեն պատրաստ է լիարժեք գործելու:

Բժշկական հաստատություններին հանձնարարվեց կարճ ժամկետում վերացնել ֆինանսական խնդիրները

Բժշկական հաստատություններին հանձնարարվեց կարճ ժամկետում վերացնել ֆինանսական խնդիրները 05.05.2017

Մարզի առողջապահության ոլորտում առկա մի շարք խնդիրների քննարկման նպատակով այսօր մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզի առողջապահական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզպետարանում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 17:24:35