Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Սմարթ» դասասենյակ՝ Վանաձորի թիվ 25 դպրոցում

11.01.2018

 Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի՝ Լոռին «Սմարթ» մարզ հայտարարելու ծրագիրը շարունակվում է կյանքի կոչվում: Մարզում արդեն թվով 17 դպրոց ունի «Սմարթ» դասասենյակ՝ համալրված անհրաժեշտ տեխնիկայով: Ինչպես հայտնի է, մարզպետի առաջարկությամբ «Սմարթ» դասասենյակները կառուցվել և գույքով համալրվել են դպրոցների կողմից տնտեսված միջոցների հաշվին:
Այսօր հանդիսավորությամբ բացվեց նաև Վանաձորի թիվ 25 դպրոցի «Սմարթ» դասասենյակը, որին մասնակցում էին մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, վարչության բաժնի պետ Ալեքսանդր Հարությունյանը, Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել դասասենյակների վերանորոգման և կահավորման ու տեխնիկայով համալրման կազմակերպչական աշխատանքներին: Մարզի ղեկավարին ուղեկցում էին նաև Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանը, մարզպետի օգնականներ Տիգրան Էվինյանը և Արման Սարգսյանը:
Մարզպետը ցանկություն էր հայտնել անձամբ ականատես լինելու դպրոցի երեխաների և մանկավարժների՝ դասասենյակից օգտվելու հմտություններին: Մարզի պաշտոնյաներին միանգամից երկու անակնկալ էր սպասվում՝ երեխաներն ի ցույց դրեցին ոչ միայն տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու իրենց հմտությունները, այլև 9-րդ դասարանցիները դաս անցկացրեցին քիմիա, իսկ 6-րդ դասարանցիները՝ անգլերեն լեզու առարկաներից: Մարզի ղեկավարն իր գոհունակությունը հայտնեց՝ բարձր գնահատելով թե՛ առարկաներին, թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաներին հմտորեն տիրապետելու երեխաների կարողությունը, տնօրենի և ուսուցիչների ջանքերն այդ ուղղությամբ:
Նա խստորեն հորդորեց դասասենյակը երբևէ փակ չպահել, այն մշտապես ծառայեցնել և՛ աշակերտների, և՛ ուսուցիչների համար:
Ա. Նալբանդյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում մարզի բոլոր դպրոցները կունենան այսպիսի դասասենյակներ, իսկ այս տարվանից կմեկնարկի ծրագրի հաջորդ բաղադրիչը և «Սմարթ» դասասենյակներ կստեղծվեն նաև նախակրթարաններում: Մարզպետը նշեց նաև, 2018թ.-ին ևս մարզպետարանի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի համագործակցությունը կշարունակվի՝ հնարավորություն տալով դպրոցների մանկավարժներին տիրապետելու տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53