Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օգնություն՝ սոցիալապես անապահով ընտանիքներին

Օգնություն՝ սոցիալապես անապահով ընտանիքներին 30.07.2015

Ամերիկյան «Ամքոր» բարեգործական կազմակերպությունը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, իրականացրեց սննդօգնության ծրագիր Լոռու մարզի Վանաձոր համայնքի, Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների համայնքների՝ անչափահաս երեխաներ ունեցող 100 անապահով ընտանիքների համար:

Բանակ-հասարակություն կապի ամրապնդման  նպատակով

Բանակ-հասարակություն կապի ամրապնդման նպատակով 30.07.2015

Հուլիսի 30-ին ՀՀ Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ և Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում՝ հայ ընտանիքի դերակատարությունը բանակաշինության գործում կարևորելու ու արժևորելու նպատակով:

Չկալովում շահագործման հանձնվեց նոր ջրագիծ

Չկալովում շահագործման հանձնվեց նոր ջրագիծ 28.07.2015

Հուլիսի 27-ին Լոռու մարզի Չկալով համայնքում օրը տոնական էր: Նոր ջրագծի կառուցմամբ այստեղ վերջնականապես լուծված է խմելու ջրի հարցը: Ջրագծի կառուցումը Չկալովում սկսվել է դեռևս 2014թ. սեպտեմբերին, կառուցվել է մոտ 22 կմ երկարությամբ ջրագիծ: Ծրագրիր ընդհանուր արժեքը 39 մլն դրամ է, որից 23 մլն-ը հատկացրել է «ՎիվաՍել» ընկերությունը, 13 մլն-ը՝ ծնունդով չկալովցի, բարերար Սիլվա Մովսիսյանը և 3 մլն-ը պետական աջակցությամբ իրականացվող 5-րդ հրատապ ծրագրի շրջանակներում հատկացրել է Լոռու մարզպետարանը:

Սպիտակի տարածաշրջանում ցորենի և գարու առատ բերք է սպասվում

Սպիտակի տարածաշրջանում ցորենի և գարու առատ բերք է սպասվում 28.07.2015

Հուլիսի 28-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետներ Արսեն Դարբինյանի, Վանիկ Ասատրյանի, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի, Տի և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Սպիտակի տարածաշրջանի Գեղասար, Կաթնաջուր և Մեծ Պարնի համայնքներում:

Աշխատանքային խորհրդակցություն 27.07.2015

Հուլիսի 27-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետների, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին մարզում վերջին մեկ շաբաթում կատարված աշխատանքները: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը մարզի ղեկավարը խստորեն զգուշացրեց հետևողականություն ցուցաբերել և ժամկետային գրություններին պատասխանել սահմանված ժամկետներում:

Ամառային հանգստի մեկնեց դպրոցականների 3-րդ հերթափոխը

Ամառային հանգստի մեկնեց դպրոցականների 3-րդ հերթափոխը 27.07.2015

ՀՀ կառավարության կողմից իրականացվող դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում հուլիսի 27-ի առավոտյան Վանաձորի Հայքի հրապարակից Հանքավանի «Լուսաբաց» ճամբար մեկնեց դպրոցականների վերջին՝ 3-րդ հերթափոխը: Ճամբար մեկնողների 150 հոգանոց խմբում ընդգրկված էին երեխաներ մարզի տարբեր տարածաշրջաններից:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06