Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել են մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների հաշվետվությունները Հաշվետվությամբ հանդես եկավ Լոռու մարզպետարանի քարտուղարությունը

15.01.2018

 Մարզպետ Արթուր Նալբանդյանի հանձնարարությամբ մեկնարկել են մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների հաշվետվությունները, և առաջինը 2017թ. աշխատանքային ամփոփ հաշվետվությամբ (http://lori.mtad.am/files/docs/29908.pdf) այսօր հանդես եկավ Քարտուղարությունը: Հաշվետվությունը մարզի ղեկավարին ներկայացրեց Քարտուղարության պետ Սամվել Մակարյանը: Ներկա էին նաև փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը, Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:
Ս. Մակարյանի ներկայացմամբ՝ ընդհանուր առմամբ, 2017թ. ընթացքում, Լոռու մարզպետարանում քարտուղարության կողմից մուտք է արվել մոտ 22374 /2016թ.-18724, 2015թ.-16920/ գործ (պաշտոնական և ոչ պաշտոնական գրություններ, հանձնարարականներ, դիմումներ, հարցումներ, բողոքներ և այլն), ընթացք տրված կամ առաքված գործերի քանակը կազմում է ավելի քան 7011 /2016թ.-6701, 2015թ.- 6600/:
Հաշվետու ժամանակաշրջանում Mulberri համակարգ է մուտքագրվել 5393 /2016թ.-4671, 2015թ-4320/ պաշտոնական գրություն, որից 1167 /2016թ.-1077, 2015թ-1290/-ը հսկողական գրություններ են, դրանց կատարման վերահսկողությունը իրականացվել է ապարատածրագրային և էլեկտրոնային եղանակներով: Դրանցից 1108 /2016թ.-1031, 2015թ.-1205/ հանձնարարականի պատասխանվել է սահմանված կարգով և ժամկետներում, մնացած հանձնարարականների կատարումը ընթացքի մեջ է և վերահսկվում է:
Mulberri համակարգով են ստացվում նաև ՀՀ նախագահի աշխատակազմից, ՀՀ կառավարությունից, համակարգում ներառված այլ պետական մարմիններից քաղաքացիների դիմումներ, բողոքներ, առաջարկություններ, տեղեկատվական հարցումներ, որոնց գրանցումը, փաստաթղթաշարժը, ընթացքը և վերջնական լուծումը իրականացվում է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:
Հաշվետու ժամանակաշրջանում առցանց համակարգով և առձեռն եղանակով մարզպետարան է մուտք եղել 3736 /2016թ.-3549, 2015թ.- 2600/ դիմում, բողոք, առաջարկություն, տեղեկատվական հարցում, որոնցից 551 /2016թ.-266, 2015թ.-173/-ը ստացվել են Նախագահի աշխատակազմից, Ազգային ժողովից, ՀՀ Կառավարությունից, ՀՀ նախարարություններից և գերատեսչություններից: Դրանք բոլորը վերցվել են հսկողության, դիմումներին տրվել են համապատասխան ընթացք, ժամկետների էական խախտումներ և ուշացումներ չեն արձանագրվել:
Քաղաքացիների ընդունելության կարգի պահանջների համաձայն, հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել է ՀՀ Լոռու մարզպետի մոտ ընդունելության գրանցվողների հետ նախնական ընդունելություն թվով մոտ 790/2016թ.-795, 2015թ.-753/ քաղաքացի, որոնց պարզաբանվել և մեթոդական ու իրավախորհրդատվական աջակցություն է ցուցաբերվել, բացատրվել է նրանց իրավունքները, ուղղորդվել ըստ դիմումի բովանդակության, տարբեր մարմիններ ու գերատեսչություններ: Նշված քաղաքացիներից թվով 336 /2016թ.-361, 2015թ.- 252/-ը գրանցվել են մարզպետի մոտ ընդունելության, նրանց բարձրացրած հարցերին տրվել են համապատասխան պարզաբանումներ և ցուցաբերվել համապատասխան աջակցություններ և օժանդակություն:
2017թ-ի ընթացքում Լոռու մարզպետարան տարբեր եղանակներով /Mulberri համակարգ, առձեռն, Էլեկտրոնային փոստ/ մարզային ենթակայության ձեռնարկություններից, հանրապետապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներից, անհատ ձեռներեցներից, հասարակական և այլ կազմակերպություններից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններից մուտքագրվել է 13245 /2016թ.- 10504, 2015թ.- 10000/ գրություն, որոնց տրվել է համապատասխան ընթացք՝ սահմանված կարգի պահպանմամբ, կատարման նկատմամբ վերահսկողությունը իրականացվել է, ժամկետների կամ ընթացքի կարգի կոպիտ խախտման դեպքեր չեն արձանագրվել:
2017թ. ընթացքում իրականացվել է Լոռու մարզպետի մոտ կայացած թվով 26 /2016թ.-31, 2015թ.-28/ խորհրդակցությունների, ինչպես նաև Լոռու մարզի խորհրդի թվով 4 /2016թ.-4, 2015թ.-4/ նիստերի արձանագրում, հանձնարարականների առաքում ըստ հասցեատերերի, տրված հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողություն:
Հաշվետու տարում իրականացվել է փաստաթղթերի և անձնական գործերի պատճենահանում և առաքումների կազմակերպում, ինչպես նաև մրցույթների և ատեստավորումների փաստաթղթերի արխիվացում, սուրհանդակային և հատուկ կապի ծառայության սպասարկում: Իրականացվել է նաև Լոռու մարզպետարանի գաղտնի գործավարությունը: Այս ուղղությամբ նույնպես ուշացումներ կամ չկատարված հանձնարարականներ չկան, վերահսկողությունը իրականացվում է սահմանված կարգով:
2017թ. ընթացքում անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվել աշխատակազմի ծրագրատեխնիկական և համակարգչային տեխնիկական սպասարկումների աշխատանքների իրականացման ուղղությամբ:Հաշվետու տարում քարտուղարության վարչատնտեսական բաժնի միջոցով իրականացվել են աշխատակազմի վարչական համալիրի շահագործման աշխատանքներ, աշխատակազմի գույքի ձեռքբերման, պահպանման աշխատանքներ, աշխատակազմի հեռախոսակապի, կապի, ջեռուցման և այլ ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի ապահովման, մարզպետարանի պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման ապահովման աշխատանքների իրականացում:
Ս. Մակարյանը ներկայացրեց նաև 2018թ. անելիքները՝ նշելով, որ 2017թ-ի ընթացքում քարտուղարության կողմից պլանավորվել և մասամբ իրականացվել է մարզի համայնքների աշխատակազմերի հետ փոխհամագործակցություն և աշխատակիցների հետ դասընթացների կազմակերպում և անցկացում, որի նպատակն էր գործավարության միասնական և գրագետ կազմակերպումը: Նշված գործառույթը, սակայն, ամբողջովին չի իրականացվել մարզի համայնքներում, հաշվետու տարում անցկացված, համայնքների խոշորացմամբ պայմանավորված ՏԻՄ ընտրությունների պատճառով:Նշված գործառույթի իրականացումը քարտուղարությունը պլանավորվում է ավարտել այս տարվա ընթացքում համայնքների խոշորացմամբ պայմանավորված և նախատեսված ընտրություններից ու աշխատակազմերի վերջնական ձևավորումից հետո:
-2018թ. ընթացքում անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվելու աշխատակազմի ծրագրատեխնիկական և համակարգչային տեխնիկական սպասարկումների աշխատանքների իրականացման ուղղությամբ՝ մասնավորապես, նախատեսվում է համակարգչային տեխնիկայի և այլ տեխնիկական միջոցների նորացում և ներդրում, անվտանգության համակարգի ապահովում, մարզպետարանում առկա Պետական արխիվ հանձնման ենթակա մյուս փաստաթղթերի և գործերի հանձնումը,-ասաց զեկուցողը:
Հաշվետվությունն ամփոփելով՝ մարզպետը հանձնարարեց 2018թ.-ին մեծ ուշադրություն դարձնել համայնքներում պատշաճ գործավարության կազմակերպմանը և անհրաժեշտության դեպքում մեթոդական ցուցումներ տալ, ինչպես նաև այսուհետ պարտադիր կարգով կազմել փոխմարզպետնների և աշխատակազմի ղեկավարի կողմից անցկացված խորհրդակցությունների արձանագրությունները ևս: Ներկաները նույնպես նկատառումներ արատահայտելու և հարցեր տալու հնարավորություն ունեցան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23