Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բարեմաղթանքը մեկն է. Աստված պահապան ու խաղաղ երկինք

10.01.2018

 Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այսօր Վանաձորի զինվորական կոմիսարիատում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի և մի խումբ այլ պաշտոնյաների հետ ներկա գտնվեց նորակոչիկների՝ Հայոց բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը: Նորակոչիկներին օրհնանքի խոսք հղեցին Գուգարաց թեմի հոգևոր այրերը, առայն, որ զինվորական բարդ, պատասխանատու և պատվաբեր գործում միշտ նրանց հետ լինեն հավատքը, նվիրումը և սերը:
Նորակոչիկներին ողջունեց մարզպետ Ա. Նալբանդյանը: Նա արժանապատիվ ծառայություն, առողջություն, խաղաղություն և հերոսական ոգի մաղթեց տղաներին:
Նույն օրը Հայոց բանակ ճանապարհվեցին նորակոչիկներ նաև Ստեփանավան, Ալավերդի և Սպիտակ քաղաքներից, որտեղ մարզպետի և իրենց անունից նրանց բարի ծառայություն մաղթեցին Տիգրան Բադոյանը, Արսեն Դարբինյանը և Հովհաննես Թադևոսյանը:
Մարզի ղեկավարի կողմից նորակոչիկներին հանձնվեցին հիգիենիկ պարագաների փաթեթներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59