Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշվետվությամբ հանդես եկավ Անձնակազմի կառավարման բաժինը

15.01.2018

 Հունվարի 15-ին 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ նաև մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը: Անձնակազմի կառավարման բաժնի հաշվետվությունը Լոռու մարզպետին ներկայացրեց բաժնի պետ Արտաշես Ադլոյանը (http://lori.mtad.am/files/docs/29913.pdf): Հաշվետվությանը ներկա էին նաև փոխմարզպետ, Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:
Նրա տեղեկացմամբ՝ մարզպետարանի աշխատակազմի աշխատողների թվաքանակը` համաձայն հաստիքացուցակի կազմում է 150 մարդ, որից քաղ.ծառայողներ՝ 133, պայմանագրային աշխատողներ՝ 8: Հունվարի 1-ի դրությամբ առկա են թափուր 3 հաստիք: 2017թ-ի հաշվետու ժամանակաշրջանում բաժնի կողմից իրականացվել է` Լոռու մարզպետի որոշումների նախագծերի նախապատրաստում՝ 120, նախորդ տարվա 142-ի դիմաց: Լոռու մարզպետի կարգադրությունների նախագծերի նախապատրաստում՝ 316, նախորդ տարվա 302-ի դիմաց: Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերի նախապատրաստում՝ 348, նախորդ տարվա 330-ի դիմաց, գործուղման թերթիկների և հրամանների նախապատրաստում՝ 439, նախորդ տարվա 409-ի դիմաց:
2017 թ. ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմում, առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարվել է 4 մրցույթ, նախորդ տարվա 3 մրցույթի դիմաց, իսկ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից Լոռու մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնելու համար՝ 3 մրցույթ:
Իրականացվել է մրցույթների հարցազրույցի փուլի հարցաշարերի կազմման աշխատանքներ, մրցույթների հայտարարությունների հրապարակումներ և մրցույթի ավարտից հետո մրցույթի արդյունքների մասին ամփոփ տեղեկատվությունը տեղադրվել է մարզպետարանի էլեկտրոնային կայքում:
35 քաղաքացիական ծառայող անցել է վերապատրաստում, որոնց համար աշխատակիցների հետ ընտրվել են համապատասխան ծրագրեր և հայտ ներկայացվել քաղ.ծառայության խորհուրդ: Բոլոր վերապատրաստվողները անցել են վերապատրաստման դասընթացները և ստացել վկայականներ:
13 քաղաքացիական ծառայողի շնորհվել է դասային աստիճան: Հաշվետու տարում կարգապահական տույժեր և խրախուսանքներ չեն կիրառվել:
Բացի Մուլբերի համակարգից, որով իրականացվում է ներքին փաստաթղտաշրջանառությունը, բաժինն աշխատում է նաև քաղ.ծառայության Մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգ (ՄՌԿՏՀ) ծրագրով,որտեղ ներառված է աշխատողների անձնական տվյալների ամբողջ բազան բաղկացած 42 չափանիշներից և ցանկացած փաստաթղթային փոփոխություն համապատասխան ժամկետներում ներառվում է տվյալ բազայում:
2017թ-ի 2-րդ կիսամյակից ուժի մեջ է մտել կիսամյակային կատարողականների գնահատման նոր համակարգը, որը պարզաբանվել է բոլոր աշխատակիցներին: Աշխատակազմի ղեկավարին են ներկայացվել աշխատակիցների 2-րդ կիսամյակային կատարողականների գնահատման արդյունքները (բոլոր աշխատակիցները ունեցել են 60%-ից բարձր ցուցանիշ):
Բաժնի կողմից կատարվել է քաղաքացիների ընդունելություն, հիմնականում խորհրդատվական, կապված թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթների կազմակերպման գործընթացների հետ: Իրականացվել են բաժնի գործառույթներից բխող նաև այլ աշխատանքներ:
Բաժնի պետը խոսեց նաև 2018թ. անելիքներից: Նա նշեց, որ Քաղ.ծառայության մասին նօր օրենքի նախագծով, որը ուժ մեջ կմտնի 2018թ-ի ապրիլի 1-ից, նախատեսվում է վերանայել աշխատակազմի քաղաքացիական ծառայողների պաշտոնների խմբերի համապատասխանությունը գործող պաշտոնի անձնագրերով իրականացվող գործառույթներին, պաշտոնի անձնագրերը (աշխատատեղի նկարագիրը) պետք է լինեն անվանական, որը իրենից ներկայացնելու է համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող իրավական ակտերից և խնդիրներից բխող քաղաքացիական ծառայողի գործառույթներն, իրա¬վունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկա¬րա¬գրող և այդ գործառույթները հաջողությամբ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու իրավունքները նախատեսող, օրենքով սահ¬¬ման¬¬ված կարգով հաստատված փաս¬տա¬թուղթ: Քաղաքացիական ծառայության պաշտոնները դասակարգվելու են հետևյալ խմբե¬րի.1) քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններ,2) քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոններ: Նախատեսված են այլ փոփոխություններ ևս: Հաշվետվության ավարտին մարզի ղեկավարը մի շարք հանձնարարություններ տվեց 2018թ. աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 16:11:43