Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 «Ծիծեռնակ» ճամբարի հանդիսավոր բացմանը ներկա գտնվեցին մարզի ղեկավարը և Գուգարաց թեմի առաջնորդը

«Ծիծեռնակ» ճամբարի հանդիսավոր բացմանը ներկա գտնվեցին մարզի ղեկավարը և Գուգարաց թեմի առաջնորդը 17.07.2015

Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ` մեծ շուքով տեղի ունեցավ «Ծիծեռնակ» մանկապատանեկան ամառային ճամբարի բացման արարողությունը, որին ներկա էին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի մի խումբ պատասախանատու պաշտոնատար անձինք, ճամբարի բարերարները: Սրբազան հոր ջանքերով և մի խումբ բարերարների աջակցությամբ այստեղ վերանորոգման լայնածավալ աշխատանքներ են կատարվել, ճամբարի պայմաններն առավել հարմարավետ են դարձել մանուկների ակտիվ հանգստի կազմակերպման համար:

Մարզպետը հյուրընկալեց «Հայ ակնաբուժության նախագծի» ներկայացուցիչներին

Մարզպետը հյուրընկալեց «Հայ ակնաբուժության նախագծի» ներկայացուցիչներին 17.07.2015

«Հայ ակնաբուժության նախագիծ» հիմնադրամը Լոռու մարզում 2005թ.-ից իրականացնում է «Լույս հայի աչքերին» բարեգործական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում կատարվել են աչքերի անվճար բժշկական հետազոտություններ բնակչության բոլոր խմբերի համար, որի արդյունքում նախնական ախտորոշման հիման վրա անհրաժեշտության դեպքում սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիները համապատասխան բուժում ստանալու նպատակով ուղեգրվել են նույն ծրագրի շրջանակներում գործող «Աչքի շարժական հիվանդանոց»:

Հաղթող են ճանաչվել Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաներից խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի աշակերտներ Պարգև Ավետիսյանը և Արթուր Ղազարոսյանը 16.07.2015

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի «Լավագույն աշակերտ» անվանակարգում ամենամյա մրցանակաբաշխության մրցույթի ամփոփիչ փուլը տեղի ունեցավ 2015թ. հունիսի 25-ին Լոռու մարզպետարանում՝ ՀՀ ԿԳՆ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաներից խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի և ՀՀ ԿԳՆ Գյումրու «Ֆոտոն» վարժարանի կողմից ներկայացված 10-ական աշակերտների մասնակցությամբ:

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ բնապահպանության նախարարը

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ բնապահպանության նախարարը 15.07.2015

Հուլիսի 14-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Այցի նպատակը ակտիվ հանքարդյունաբերությամբ զբաղվող և անտառածածկույթով հարուստ մարզի բնապահպանական խնդիրներին տեղում ծանոթանալն էր, ինչպես նաև բնապահպանական սուբվենցիաների տրամադրման խնդրին առնչվող մի շարք կարևոր հարցերի քննարկումը՝ մարզային իշխանություների և շահառու համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

Ամփոփվեց ճգնաժամային հաղորդակցության թեմայով եռօրյա ուսումնավարժությունը

Ամփոփվեց ճգնաժամային հաղորդակցության թեմայով եռօրյա ուսումնավարժությունը 10.07.2015

ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ավարտվեց ՀՀ-ում աղետների ժամանակ «Ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը» թեմայով եռօրյա շտաբային ուսումնավարժության երրորդ` վերջին փուլը, որին մասնակցում էին նախարարություն-գերատես-չությունների, մարզպետարանների, միջազգային ու հասարակական կազմա-կերպությունների, խոշոր մասնավոր ընկերությունների լրատվական ծառայությունների պատասխանատուները, Լոռու մարզից՝ մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ս.Խալաթյանը:

«Սմարթ» կենտրոնի հիմնարկեքը Դեբեդ համայնքում (տեսանյութ)

«Սմարթ» կենտրոնի հիմնարկեքը Դեբեդ համայնքում (տեսանյութ) 09.07.2015

Թումանյանի տարածաշրջանի Դեբեդ գյուղի մերձակայքում տեղի ունեցավ ոչ միայն Լոռու մարզում, այլև հանրապետությունում եզակի ուսումնական մի նոր հաստատության հիմնարկեքի արարողություն: Բնության գողտրիկ անկյունում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի միջոցներով կառուցվելու է նորարար կրթական հանգույցի՝ «Սմարթ» կենտրոնի առաջին մասնաշենքը: Կենտրոնը լինելու է այնպիսի կրթօջախ, ուր համադրվելու են ոչ ֆորմալ կրթական ծրագրերը, նորագույն տեխնոլոգիաները, նոր և հնագույն արհեստները, արվեստները, սպորտը և հասարակական նախաձեռնությունները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06