Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը նվերներ հանձնեց նորածին փոքրիկներին

08.01.2018

 Հունվարի 6-ին, ավանդույթի համաձայն, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն այցելեցին Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունք: Մարզի ղեկավարը շնորհավորեց 2018 թվականին մայրացած կանանց, իսկ նրանց նորածին զավակներին հանձնեց նվերներ`բարեմաղթելով արևշատություն, անփորձանք և խաղաղ մանկություն: Բաժանմունքի վարիչը մարզի ղեկավարին տեղեկացրեց, որ 2018 թ. վեց օրերի ընթացքում Վանաձորում լույս աշխարհ է եկել 20 երեխա:
Ալավերդու բժշկական կենտրոնում այս տարի լույս աշխարհ եկած փոքրիկներին ևս մարզի ղեկավարի կողմից նվերներ ուղարկվեցին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36