Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մենք հպարտ ենք ձեզնով՝ հա՛յ զինվորներ

16.01.2018

 Ձմեռային զորակոչը շարունակվում է, և այսօր ծառայության մեկնեցին Տաշիրի տարածաշրջանի նորակոչիկները: Նրանց ճանապարհելու և բարի ծառայություն մաղթելու նպատակով Տաշիրի էր գնացել մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, մի խումբ այլ պաշտոնյաներ: Զորակոչը սիմվոլիկ կերպով կատարվեց հենց եկեղեցու բակից:
Մարզի ղեկավարը բարի ու անփորձանք ծառայություն մաղթեց տղաներին:
-Մեր հայրենիքի սահմանների անառիկությունը ձեր ձեռքերում է: Մենք հպարտ ենք ձեզնով՝ հայ զինվորներ: Ձեզնից յուրաքանչյուրի կյանքը չափազանց թանկ է մեզ համար: Աստված պահապան և իմ հայրական բարի խորհուրդները մշտապես թող ուղեկից լինեն ձեզ,- ասաց Ա. Նալբանդյանը:
Գուգարաց թեմի հոգևոր այրերի մասնակցությամբ եկեղեցում նորակոչիկների օրհնության կարգ կատարեց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:
Մարզի ղեկավարի կողմից նրանց հանձնվեցին հիգիենիկ պարագաների փաթեթներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00