Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մայիսի 27-ի համապետական շաբաթօրյակի կոնտակտային հեռախոսահամարները 26.05.2017

Ս.թ. Մայիսի 27-ի «Մաքուր Հայաստան» hամապետական միջոցառման շրջանակներում այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն ընտանիքներով, ընկերներով, կոլեկտիվներով մասնակցել համապետական շաբաթօրյակին, պարզել, թե որ իրենց բնակության վայրում որտեղ կարող են ներգրավել աշխատանքներում, կարող են զանգահարել Լոռու մարզպետարան՝ (0322) 4-35-33 հեռախոսահամարով:

Անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստ

Անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստ 25.05.2017

Մայիսի 24-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը:

Արամ Ռևազյանը պարգևատրվեց շնորհակալագրով

Արամ Ռևազյանը պարգևատրվեց շնորհակալագրով 25.05.2017

Լոռու մարզում վերջին տարիներին ակնհայտորեն ակտիվացել է մշակութային կյանքը, իսկ լոռեցի մարզիկները բարձր նվաճումների են հասնում ոչ միայն հանրապետական այլև միջազգային մրցահարթակներում: Դրանցում, անշուշտ, կա մարզիչների ու ոլորտների համակարգողների ծանրակշիռ ավանդը:

Թումանյանի խոշորացված համայնքի երեխաները կստանան վաղ կրթության և զարգացման հնարավորություն

Թումանյանի խոշորացված համայնքի երեխաները կստանան վաղ կրթության և զարգացման հնարավորություն 25.05.2017

Մայիսի 25-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ )հայաստանյան գրասենյակը, Լոռու մարզի Թումանյան բազմաբնակավայր խոշորացված համայնքը, «Քայլ առ Քայլ» բարեգործական հիմնադրամը և «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ն Լոռու մարզպետարանում փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին: Նշված կազմակերպությունները և Թումանյան համայնքը միավորեցին իրենց ջանքերը՝ համայնքի Մարց, Շամուտ, Ահնիձոր և Աթան բնակավայրերում այլընտրանքային նախադպրոցական կրթական ծառայությունների զարգացման գործում, ինչը կիրականացվի բազմակողմ համագործակցության միջոցով:

Ի գիտություն 25.05.2017

Մայիսի 29-ին ժամը 11.00-ին Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի կունենա Լոռու մարզի խորհրդի հերթական նիստը: Օրակարգում՝

Հայտարարություն 24.05.2017

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքի (21.06.2014թ.Հ0-110-Ն)համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 2014թ. թիվ 1325-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 31-րդ և 32-րդ մասերով սահմանված կարգով, 2017թվականի մայիսի 29-ին՝ժամը 12.00-ին ՀՀ Լոռու մարզպետարանում(հասցե՝ քաղաք Վանաձոր, Հայքի հրապարակ) և ժամը 15.00-ին Դիլիջան քաղաքի Օրհուս կենտրոնում(հասցեն ք. Դիլիջան, Մյասնիկյան փ.55, քաղաքապետարանի շենք),տեղի կունենան «Կոշտ թափոնների համակողմանի կառավարման համակարգ, Վանաձոր, Հայաստան» ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ(1-ին հանրային քննարկումները):

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 17:24:35